«Կալանավայրերի արվեստը» վավերագրական ֆիլմի դիտում Հնագիտության և Ազգագրության Ինստիտուտում

Publish Date: Nov 13, 2015

«Կալանավայրերի արվեստը» վավերագրական ֆիլմի դիտում 

Վայրը՝ Հնագիտության և Ազգագրության Ինստիտուտ - Պոակ, Չարենցի-15, Երևան

Սեմինարին դիտելու ենք Գարեգին Զաքոյանի և Գենադի Մելքոնյանի "Կալանավայրերի արվեստը" վավերագրական ֆիլմը (1998), որը "Լազուրնայա զվեզդա" Ռուսաստանի հեռուստատեսության Բաց ֆորումի հաղթողն է եղել (Սոչի, 1998)։ Ֆիլմն արվեստի մասին է, որը ստեղծվում է այնպիսի վայրերում, որտեղ մարդու անհատականությունը ոչնչացվում է։ Նույն խնդրին Գարեգին Զաքոյանն անդրադարձել է իր մեկ այլ ֆիլմում՝ «Տեր իմ՝ տուր մեզ ազատություն», այս անգամ ցույց տալով կանանց գաղութի բնակիչների առօրյան։ Դիտումը կազմակերպվում է՝ Վիզուալ մարդաբանական քննարկումների շարքում։ Դիտումը բացելու է Գարեգին Զաքոյանը, որի մասնակցությամբ հնարավորություն կլինի քննարկել ֆիլմում բարձրացված խնդիրները հանդիպման ավարտին։

Գենադի Մելքոնյանը մինչև 1979 թ. աշխատել է «Հայֆիլմում» որպես ռեժիսոր օգնական և երկրորդ ռեժիսոր:
1979-ին նկարահանել է իր դեբյուտային «Թթենի» կարճամետրաժ ֆիլմը: Նույն թվականին դարձել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ: Եղել է շուրջ մեկ տասնյակ ֆիլմերի ռեժիսոր և/կամ սցենարիստ, այդ թվում՝ «Վերջին կիրակին» (1985) և «Օդապարուկի օրը» (1986): 1998-ին Գարեգին Զաքոյանի հետ միասին հիմնադրել է «Լույս» կինոընկերությունը: Գենադի Մելքոնյանը մահացել է 2002-ին:
Գարեգին Զաքոյանը 1976թ.-ին Լենինգրադում պաշտպանել է «Հայկական համր կինոն» ատենախոսությունը և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: Շուրջ 300 հրապարակումների, այդ թվում՝ «Հայկական համր կինոն» (Երևան, 1976), «Կինոն և լեզուն» (Երևան,1989) «Անհետացման գծից անդին» (Ստրասբուրգ, 2006) գրքերի հեղինակն է: 1991թ.-ին հիմնադրել է Հայաստանի ազգային ֆիլմադարանը:

1996 թ. կինոռեժիսոր Գենադի Մելքոնյանի հետ միասին հիմնադրել է «Լույս կինոընկերություն»: 2008 թ.-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Որպես ռեժիսոր նկարահանել է «ՄԻԳՆՈՐ», «Կալանավայրերի արվեստը», «Քաջարան. քարի մետամորֆոզը», «Պատարագ», «Համո Բեկնազարյան. Մենախոսություն», «Մեղադրվում է ինքնասպանության մեջ», «Տեր իմ՝ տուր մեզ ազատություն», «Ստվերների թատրոն» վավերագրական ֆիլմերը: 2007 թ. ստեղծել է «Սերգեյ Փարաջանով. Մենախոսություն և ժառանգություն» թվային ինտերակտիվ ֆիլմը:

Similar Opportunities


Disciplines

Films

Eligible Countries

Artsakh (Nagorno-Karabakh)

Host Countries

Armenia

Event Types

Seminars