Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը բոլոր մասնագետներին հրավիրում է «Պատմություն և իրավունք» տարեգրքում տպագրելու համար ներկայացնել հոդվածներ:
ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Պատմություն և իրավունք» տարեգիրքը գիտական հոդվածների ժողովածու է, որը տպագրվում է տարեկան մեկ անգամ:
Տարեգրքի 1-ին համարը նվիրվելու է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն նախատեսվում է հրատարակել 2015թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Բոլոր հոդվածները պետք է էլեկտրոնային տարբերակով ուղարկվեն մինչև սեպտեմբերի 15-ը, հետևյալ էլեկտրոնային հասցեով` scientific.journal@yahoo.com :
- Յուրաքանչյուր հոդվածի վերջում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով պետք է ներկայացված լինի հեղինակի մասին տեղեկատվություն՝ գիտական կոչում, աստիճան, պաշտոն, կազմակերպություն, գիտական հետաքրքրությունների շրջանակ, էլեկտրոնային հասցե:
- Հոդվածի վերնագիրը գրել գլխատառերով, վերնագրից հետո` հոդվածի հեղինակի անունը, հայրանունը, ազգանունը, բանալի բառերը` 10 բառից ոչ ավելի, որից հետո հոդվածի բովանդակությունը:
- Հոդվածի ներածական մասում պետք է ներկայացվի թեմայի նորույթը:
- Բոլոր ծանոթագրություններն ու հղումները պետք է տրվեն տողատակում, յուրաքանչյուր էջից կատարելով հղման նոր համարակալում։
- Յուրաքանչյուր հոդվածի վերջում պետք է տրվի օգտագործված գրականության ցանկ։ Օգտագործված գրականության ցանկում առկա բոլոր հրապարակումները պետք է հղված լինեն հոդվածում։
- Յուրաքանչյուր հղված հրապարակման ամբողջական տվյալները պետք է արտացոլվեն տվյալ հրապարակման վրա կատարվող առաջին հղման մեջ։ Նույն հրապարակման վրա հետագա հղումները պետք է տրվեն կրճատ տարբերակով, կամ ընդունված փոխարինող բառերով:
0 Comments