Yerevan State University (YSU)  Follow

ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

Publish Date: May 06, 2015

Deadline: Jun 09, 2015

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարչի (այսուհետ` ռեկտոր) թափուր պաշտոնի համար:

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն գիտությունների դոկտորի աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ու առնվազն երեք տարվա ղեկավար աշխատանքի փորձ:

Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) ինքնաառաջադրման դեպքում` գրավոր դիմում, իսկ ԵՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում` կառուցվածքային ստորաբաժանման որոշումն առաջադրելու մասին և հավակնորդի գրավոր համաձայնությունը,

բ) մեկ գունավոր լուսանկար` 3x4 չափսի,

գ) քաղվածք աշխատանքային գրքույկից,

դ) ինքնակենսագրություն,

ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն, դոկտորի գիտական աստիճանը և պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող վկայականների պատճեններ,

զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

է) տեղեկանք մշտական բնակության վայրից,

ը) հրատարակված գիտական աշխատանքների ցուցակ,

թ) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե այն գործում է),

ժ) հավակնորդի գործունեության ծրագիր՝ փակ և կնքված փաթեթով, որը բացվում է փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետից հետո:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2015թ. մայիսի 5-ից մինչև հունիսի 9-ը` ժամը 15.00-ից 16.00-ը (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարին՝ առձեռն կամ փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Կենտրոնական մասնաշենք, թիվ 508 աշխատասենյակ, Հոգաբարձուների խորհրդի քարտուղար Մ. Մալխասյան):

Մրցույթը տեղի կունենա 2015 թվականի հունիսի 19-ին Երևանի պետական համալսարանում: 

Թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման, ռեկտորի նշանակման և նրա հետ աշխատանքային պայմանագրի կնքման կարգը սահմանվում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգով: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանին (հեռ.՝ 060-710131,council@ysu.am):

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ


This opportunity has expired. It was originally published here:

http://ysu.am/news/hy/Open-competition-for-YSU-rectors-vacant-position

Similar Opportunities


Host Countries

Armenia