Caucasus Research Resource Center (CRRC) - Armenia  Follow

“Ընտրանքի նախագծում և իրականացում: Տվյալների կշռում” թեմայով դասընթաց, CRRC Հայաստան

Publish Date: Mar 02, 2015

Deadline: Mar 18, 2015

Event Dates: from Mar 23, 2015 12:00 to Mar 26, 2015 12:00

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը հրավիրում է

“Ընտրանքի նախագծում և իրականացում: Տվյալների կշռում”

թեմայով դասընթացի, որը կվարի Գայանե Ղուկասյանը (ԵՊՀ)

Օրերը և ժամերը՝    23, 25, 26 մարտի, 2015, ժամը 14:30–17:30

Վայրը՝   ՀՌԿԿ-Հայաստան, Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ

Լեզուն՝  հայերեն

Դասընթացի նպատակն է սոցիոլոգիական, մարքեթինգային և տարբեր բնույթի վիճակագրական հետազոտություններ իրականացնող մասնագետներին ծանոթացնել ընտրանքի նախագծման և իրականացման, տվյալների կշռման մեթոդներին, տվյալների կշռման SPSS  և Excel գործիքամիջոցներին:

Դասընթացի ունկնդիրներին կտրամադրվեն աշխատանքային նյութեր և էլեկտրոնային գրականություն: Ուսուցման ու գործնական վարժությունների համար կօգտագործվեն ՀՌԿԿ-Հայաստանի  կոռուպցիային վերաբերող հետազոտության տվյալների բազաները: Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն ընտրանքի նախագծման, ձևավորման և իրականացման մեթոդներին, տվյալների կշռման մեթոդաբանությանը:

Մասնակիցների ստացած գիտելիքները և հմտությունները կստուգվեն թեստավորման միջոցով: Առավել բարձր միավորներ հավաքած ունկնդիրները կստանան համապատասխան հավաստագիր:

Դասընթացի բովանդակությունը և օրակարգը

23-ը մարտի, երկուշաբթի

Վիճակագրական դիտարկումների ձևերը: 
Ընտրանքային հետազոտությունը որպես վիճակագրության պրակտիկայում տարածված և առավել հաճախ կիրառվող դիտարկման մեթոդ: Ընտրանքի տեսակները` պատահական, ստրատիֆիկացված, կլաստերային, սիստեմատիկ, համակցության չափին համամասնական հավանականությամբ ընտրանքներ, կոմբինացված դիտարկումներ: Ընտրանքային դիտարկման ժամանակ սխալների առաջացումը` պայմանավորված գլխավոր համակցությունում ուսումնասիրվող հատկանիշի տատանման աստիճանից, ընտրանքի ձևավորման եղանակից, ընտրանքի ծավալից:
 
Ընտրանքային դիտարկման սահմանային սխալ: Գլխավոր համակցությունից տրված վստահության հավանականությամբ և տրված սխալի մակարդակով ընտրանքային ծավալի որոշումը:  

25-ը մարտի, չորեքշաբթի

Հետազոտության շրջանակի ընտրությունը և ընտրանքային հետազոտության համար տվյալների հենքի ընտրությունը: 

Ընտրանքի ծավալի հաշվարկ և ընտրանքի բաշխում: Ընտրանքի մեթոդի և տեխնիկայի ընտրություն: Պատահական ընտրանքի իրականացումը SPSS և Excel միջավայրերում:

Նախնական շերտավորմամբ բազմափուլ խմբային ընտրանքի մեթոդաբանությունը ՀՌԿԿ-Հայաստանիկոռուպցիայինվերաբերող հետազոտության օրինակով:

Տվյալադարանի որակի վերահսկում. տվյալների տեխնիկական, բովանդակային և տրամաբանական որակի ստուգման եղանակները: SPSS և Excel ծրագրերի գործիքների կիրառումը տվյալադարանի որակի վերահսկման գործընթացում:

26 -ը մարտի, հինգշաբթի

Տվյալների կշռում: Տվյալների կշռման խնդիրները հետազոտության արդյունքում գլխավոր համախմբության և ընտրանքի հետազոտվող ցուցանիշների միջև առաջացած շեղումների շտկման և արժանահավատ գնահատականներ ստանալու նպատակով: Շեղումներ՝ պայմանավորված ընտրանքում միավորների ընտրության անհավասար հնարավորություններով, բնակչության ոչ լրիվ ընդգրկմամբ, մերժումներով և այլն:

Մասշտաբի շտկում, համամասնությունների շտկում: Մասշտաբի գործակից, ինտեգրված կամ համախմբված կշիռ:

Կշռման միջոցով ընտրանքային միավորների ընտրության ոչ հավասար հավանականությունների կոմպենսացում, մերժումներով, փակ դռներով պայմանավորված սխալների շտկում, սեռատարիքային համամասնության շտկում և այլն:

Տվյալների կշռումը SPSS  և Excel փաթեթների միջոցով:

Դասընթացավարի մասին. 

Ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ  Գայանե Ղուկասյանը աշխատում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնում: Նրա հետազոտությունների շրջանակը ներառում է թվային մեթոդները, տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորումը և տեղեկատվական համակարգերի կառավարումը:

Տիկին Ղուկասյանն ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ունի ավելի քան 30 տպագրված գիտական աշխատանք: Մասնակցել է բազմաթիվ ազգային և միջազգային գիտաժողովների: Ներկայումս դասավանդում է «Համակարգերի նախագծում և վերլուծություն»,  «Տեղեկատվական համակարգերը տնտեսագիտության մեջ», «Տվյալների բազաներ» դասընթացները:  

Գրանցման համար լրացրե՛ք դիմումի ձևը

Միայն ընտրված դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ:

Դիմումների վերջնաժամկետը՝  18-ը մարտի, 2015 թ., ժ.10:00:


This opportunity has expired. It was originally published here:

http://www.crrc.am/news-events/455-Training-on-%E2%80%9CSampling-and-weighting%E2%80%9D?lang=hy

Similar Opportunities


Host Countries

Armenia

Event Types

Trainings