Caucasus Institute  Follow

Դասընթաց - Գծային ռեգրեսիաների կիրառությունը սոցիոլոգիական հետազոտություններում , Երևան

Publish Date: Sep 14, 2016

Deadline: Sep 23, 2016

Գծային ռեգրեսիաների կիրառությունը սոցիոլոգիական հետազոտություններում 

Վայրը՝ Կովկասի ինստիտուտ, 3-րդ հարկ

Դասընթացավար՝ Սամվել Մանուկյան, սոց.գ.թ.

Կովկասի ինստիտուտը ընդունում է հայտեր 2016թ.-ի հոկտեմբերին կայանալիք երեք մասից բաղկացած դասընթացին մասնակցելու համար՝  նախատեսված այն սոցիոլոգների համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց գիտելիքները գծային ռեգրեսիոն վերլուծության ոլորտում:

Աշխատանքային լեզուն հայերենն է: Մասնակցությունն անվճար է: Տեղերը սահմանափակ են:

Մասնակցության չափանիշներն են՝  բակալավրի կամ ավելի բարձր աստիճան սոցիալական գիտությունների ոլորտում,  SPSS-ի տարրական իմացություն, անգլերենի բավարար իմացություն SPSS-ի տերմինաբանությունը կիրառելու համար, ընթացիկ զբաղվածություն՝ սոցիալական գիտությունների ոլորտում հետազոտություն կամ ուսումնասիրություն:

Դիմումների վերջնաժամկետն է  2016թ-ի սեպտեմբերի 23-ը:

Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և համառոտ նամակ այն մասին, թե ինչու եք ցանկանում մասնակցել դասընթացին (կես էջի սահմաններում) contact@c-i.am էլ. հասցեին:

Մասնակիցները պետք է ներկայանան դասընթացին իրենց անձնական համակարգիչներով: Այն մասնակիցները, ովքեր իրենց համակարգչում չունեն SPSS ծրագիրը, պետք է նախապես պայմանավորվածություն ձեռք բերեն և ոչ ուշ, քան հոկտեմբերի 3-ը, այցելեն Կովկասի ինստիտուտ՝  ծրագրի աշխատանքային տարբերակի ներբեռնման համար:

Դասընթացի ծրագիր

Օր 1.  Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 5, 15:00 – 18:00

  1. Գծային ռեգրեսիայի էությունը և կիրառությունները՝ համառոտ բովանդակային ներածություն:
  2. Գծային բազմաչափ ռեգրեսիաների ուսումնասիրության համար անհրաժեշտ վիճակագրական տերմինների համառոտ ներկայացում:
  3. Սոցիոլոգիական հետազոտություններում գծային ռեգրեսիաների կիրառման առանձնահատկությունները:

Օր 2.  Հինգշաբթի՝ հոկտեմբերի 6, 15:00 – 18:00

  1. Գծային ռեգրեսիոն մոդելների կառուցումը SPSS համակարգչային ծրագրով՝ կոնկրետ օրինակների վրա:
  2. Գծային ռեգրեսիաների արդյունքների մաթեմատիկական և սոցիոլոգիական մեկնաբանությունները:
  3. Տնային աշխատանքի/վարժության համար իրական սոցիոլոգիական հետազոտությունների տվյալների շտեմերանների ներկայացում:

Օր 3.  Հինգշաբթի` հոկտեմբերի 13, 15:00 – 18:00

  1. Կատարված տնային աշխատանքների դիտարկում և քննարկում:

Similar Opportunities


Disciplines

Sociology

Host Countries

Armenia

Event Types

Trainings