Prometey Bank  Follow

Աշխատանք - Իրավաբան, Prometey Bank

Publish Date: Nov 22, 2016

Deadline: Dec 02, 2016

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

և լրացնել համապատասխան դաշտերը։

Պրոմեթեյ Բանկը հայտարարում է մրցույթ Բանկի Իրավաբանական Բաժնում իրաբանի աշխատատեղի համալրման նպատակով:

Ներկայացվող պահանջներ՝

-Բարձրագույն մասնագիտական (իրավագիտական) կրթություն,
-բանկային կամ ֆինանսական համակարգում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ որպես իրավաբան,
-ՀՀ բանկային օրենսդրության գերազանց իմացություն,
-հաղորդակցման հմտություններ, թիմում աշխատելու հմտություններ,
-նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
-վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ, հաղորդակցման և հատկապես բանակցություններ վարելու հմտություններ,
-գրավոր և բանավոր հստակ արտահայտվելու կարողություններ,
-հայերեն, ռուսերեն լեզուների ազատ տիրապետում, անգլերեն լեզվի լավ իմացություն:

Պարտականություններ՝

-Գրավադրման օրինականության՝ գրավադրման փաստաթղթերի ստուգում, խախտումների մասին եզրակացության տրամադրում,
-Բանկի դատական գործընթացների սպասարկում՝ Բանկի հայցերի, բողոքների, գանգատների նախագծերի, ինչպես նաև Բանկի դեմ ներկայացված հայցերի, հակընդդեմ հայցերի վերաբերյալ պատասխանների, բողոքների, գանգատների նախագծերի պատրաստում, դատական ներկայացուցչության իրականացում:
-Դատական գործերի քննության արդյունքների ամփոփում և վերլուծում, արդյունքների ներկայացում,
-Բանկի կողմից կնքվող պայմանագրերի և այլ փաստաթղթերի նախագծերի մշակում,
-Սահմանված ժամկետներում աշխատանքային պարտականություններին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Աշխատանքի վայրը`

Գլխամասային գրասենյակ, ք.Երևան, Հանրապետության 44/2:

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

և լրացնել համապատասխան դաշտերը։

Similar Opportunities


Host Countries

Armenia