Alfa Pharm CJSC  Follow

Աշխատանք - Դեղագետ՝ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնում, Ալֆա-Ֆարմ

Publish Date: Nov 21, 2016

Deadline: Dec 02, 2016

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

 

և լրացնել համապատասխան դաշտերը։

ԴԵՂԱԳԵՏ՝ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺՆՈՒՄ

«Ալֆա-Ֆարմ» Ընկերությունն աշխատանքի է հրավիրում պրոֆեսիոնալ դեղագետի՝ ՄՌԿ բաժնում կադրերի ներգրավման, ադապտացման և ուսուցման աշխատանքների կազմակերպման համար:

Աշխատանքային պարտականություններ`

  • Զբաղվում է դեղատնային ցանցում նոր կարդրերի ներգրավմամբ, կազմակերպում և իրականացնում է հարցազրույցներ, ընտրում է դեղատնային ցանցի համար համապատասխան մասնագետներ՝դեղագետներ/դեղագործներ
  • Հիմնվելով դեղագետների և դեղագործների մասնագիտական պահանջների վրա՝ կազմում է համապատասխան թեստեր, իրականացնում է դիմորդների նախնական դիտարկում և գնահատում,

  •  

    Մշակում և իրականացնում է ընտրված թեկնածուների մասնագիտական վերապատրաստման և զարգացման ծրագրեր,

  •  

    Կազմակերպում է դեղագետների/դեղագործների դեղատնային պրակտիկան, համագործակցում է պրակտիկաների ղեկավարների հետ, տրամադրում է մեթոդական ուղեցույցներ,

  •  

    Կազմակերպում է դեղատների աշխատակիցների ատեստացիաները, մշակում և մշտապես թարմացնում է գնահատման հարցաշարերը,

  •  

    Դեղատնային ցանցում մշտապես իրականացնում է աշխատակիցների աշխատանքի որակի մոնիթորինգ՝բացահայտելու առկա թերացումները և աշխատանքներ է տանում դրանք բարելավելու ուղղությամբ,

  •  

    Պատրաստում է պրեզենտացիաներ և վարում է բուն թրեյնինգները,

  •  

    Ուսումնասիրում է դեղագործական որակավորում տրամադրող ուսումնական հաստատությունները, համագործակցում է նրանց հետ նոր աշխատակիցների ներգրավման և պրակտիկաների կազմակերպման հարցերով,

  •  

    Կազմակերպում և վարում է դասընթացներ նաև սպասարկման ստանդարների, դեղատնային գործառույթների ուսուցման ուղղությամբ,

  •  

    Մասնակցում է կազմակերպության կորպորատիվ մշակույթի մշակման և զարգացման աշխատանքներին, իրականացնում է կորպորատիվ մշակույթի, ոգու, թիմային արժեքների /teambuilding/ ձևավորմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը

Պահանջվող որակավորում`

  • Բարձրագույն դեղագիտական կրթություն, 
  • Դեղագործական ոլորտում աշխատանքային փորձ,
  • Թրեյնինգներ և սեմինարներ կազմակերպելու և վարելու փորձ,
  • Մարդկանց հետ տարբեր իրավիճակներում շփվելու և աշխատելու միջանձնային հմտություններ,
  • Հաղորդակցման գրավոր և բանավոր գերազանց հմտություններ,
  • Բանակցելու և խնդիրներ լուծելու, ազդեցիկ ներկայացման հմտություններ,
  • Որակական և քանակական վերլուծություններ իրականացնելու ունակություններ,
  • Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման, 
  • Թիմերի կառուցման, մոտիվացման, առաջնորդման և աշխատանքի մեջ ներգրավելու ունակություն, 
  • Զարգանալու, սեփական գիտելիքները և ունակությունները կատարելագործելու պատրաստակամություն,
  • Պրեզենտացիաներ, ուսուցման այլ դիդակտիկ միջոցներ պատրաստելու և կիրառելու ունակություն:

«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն իր աշխատակիցներին առաջարկում է` 

  • կայուն աշխատանք,
  • մրցունակ աշխատավարձային և բոնուսային փաթեթ` հիմնված մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքիկատարողականի արդյունքների վրա,
  • մասնագիտական աճի (որակավորման բարձրացման դասընթացներ) և կարիերայի անընդհատ զարգացման հնարավորություններ:

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

 

և լրացնել համապատասխան դաշտերը։

Similar Opportunities


Host Countries

Armenia