Alfa Pharm CJSC  Follow

Աշխատանք - Բիզնես վերլուծաբան, Ալֆա-Ֆարմ

Publish Date: Nov 21, 2016

Deadline: Dec 02, 2016

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

 

և լրացնել համապատասխան դաշտերը։

«Ալֆա-Ֆարմ» Ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու բիզնես վերլուծաբանի, ով կկարողանա աշխատել մեծ ծավալի ինֆորմացիայի հետ ու օգտագործելով բիզնես անալիզի մաթեմատիկական մեթոդներն ու մոդելավորման գիտելիքները՝ ստացված վերլուծությունների հիման վրա կկարողանա ներկայացնել բիզնես պրոցեսների բարելավման առաջարկներ:

Աշխատանքային պարտականություններ՝

  • Վերլուծել և մոդելավորել Ընկերության բիզնես-գործընթացները, դրանց հիման վրա կատարել ֆունկցիոնալ վերլուծություն,
  • Մասնակցել կոնկրետ զարգացման պրոյեկտների մշակման, իրականացման, ինչպես նաև դրանց կառավարման և վերահսկման գործընթացին
  • Նախաձեռնել ռազմավարական, տակտիկական և գործառնական պլանների մշակում, կազմակերպում, իրականացում և վերլուծում,
  • Բացահայտել կոնկրետ ոլորտները և ուղղությունները, որոնք կարիք ունեն բարելավման կամ փոփոխման
  • Բացահայտված խնդիրներին տալ օպտիմալ լուծումներ՝ օգտագործելով համակարգչային գործիքներ՝ ինտենսիվ հետազոտություններ և մանրամասն վերլուծություններ անելու նպատակով
  • Վերլուծել առկա տվյալները, փաստաթղթերը, հարցումները և այդ հետազոտությունների միջոցով հասկանալ, թե որ գործողությունները կհանգեցնեն խնդրի օպտիմալ լուծման
  • Օբյեկտիվորեն և վերլուծական տվյալներով հիմնավորված գնահատել նախագծերի զարգացման ընթացքն ու կառուցել գործողությունների հաջորդականության արդյունավետ պլան
  • Պատրաստել համապատասխան փաստաթղթեր կոնկրետ իրավիճակների ուսումնասիրությունների, ինֆորմացիայի դուրսբերման և վերլուծության, ստացված տվյալների գրաֆիկական ներկայացման վերաբերյալ,
  • Կատարել կանխատեսումներ ապագայում ակնկալվող պահանջների և խնդիրների վերաբերյալ՝ հաշվի առնելով տվյալ ժամանակահատվածի դինամիկան և կատարվող փոփոխությունները
  • Ի վիճակի լինել բացահայտել և կառավարել կազմակերպության արտաքին, ինչպես նաև ներքին ռիսկերը
  • Ձեռնարկել կոնկրետ միջոցներ ռիսկերը մինիմալի հասցնելու և տարբեր իրավիճակներից արդյունավետ ելքեր գտնելու նպատակով,
  • Մշակել որոշակի ստանդարտներ, որոնց միջոցով հնարավոր կլինի բարելավել բիզնես գործընթացների որակը,
  • Հաճախորդների կարիքների հիման վրա ներկայացնել կոնկրետ պահանջների և խնդիրների կոնկրետ լուծումներ
  • Վերլուծել ստացված վաճառքները և դրանց հիման վրա ներկայացնել առաջարկներ, կազմել համապատասխան հաշվետվություններ,
  • Աջակցել կազմակերպության ղեկավարությանը որոշումների կայացման հարցում, մասնավորապես գնագոյացման, ակցիաների կազմակերպման հարցերում
  • Ըստ պահանջի իրականացնել այլ կառավարչական և ֆինանսական վերլուծություններ
  • Ցուցաբերել պրոակտիվ վարքագիծ և հանդես գալ նորարարական գաղափարներով՝ կազմակերպության անձնակազմին ուղղորդելու, մոտիվացնելու և աջակցելու համար:

Պահանջվող որակավորում`

  • Բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման, ֆինանսների կամ այլ հարակից ոլորտում,
  • Առնվազն 3 տարվա վերլուծական աշխատանքների փորձ,
  • Քանակական և որակական վերլուծություններ անելու ունակություն,
  • MS office փաթեթի խորացված գիտելիքներ
  • Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ հստակ պատկերացում
  • Նախագծերի կառավարման մեթոդոլոգիաների գիտելիքներ և փորձ,
  • Բիզնես քեյսերի պատրաստման և վերլուծության փորձ,
  • Առաջնորդելու և ուղղորդելու ունակություն,
  • Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու ունակություն,
  • Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու միջանձնային հմտություններ,
  • Հաղորդակցության գրավոր և բանավոր գերազանց հմտություններ,
  • Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,
  • Լինել դինամիկ, պրոակտիվ, նախաձեռնող և ինքնուրույն, կարողանալ աշխատել թիմում:

«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն իր աշխատակիցներին առաջարկում է

  • կայուն աշխատանք,
  • մրցունակ աշխատավարձային և բոնուսային փաթեթ` հիմնված մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա,
  • մասնագիտական աճի (որակավորման բարձրացման դասընթացներ) և կարիերայի անընդհատ զարգացման հնարավորություններ:

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

 

և լրացնել համապատասխան դաշտերը։

Similar Opportunities


Host Countries

Armenia