Ayb School  Follow

Աշխատատեղ «Այբ»-ում - Մարդկային ռեսուրսների զարգացման և ադմինիստրատիվ գործընթացների համակարգող

Publish Date: Sep 09, 2015

Deadline: Sep 23, 2015

Նոր թափուր աշխատատեղ «Այբ»-ում

Հաստիքը՝ Մարդկային ռեսուրսների զարգացման և ադմինիստրատիվ գործընթացների համակարգող

Ծրագիր՝ Կրթության գերազանցության ազգային ծրագիր

Դրույքը և տևողությունը՝ Լրիվ դրույք | երկարաժամկետ, երեք ամսվա փորձաշրջանով

Վայրը՝ ք. Երևան, Կորյունի 19ա, «Այբ» կրթական հիմնադրամ

Պարտականություններ

  • կազմում է աշխատանքի հայտարարություններ, կատարում թեկնածուների նախնական ընտրություն, վարում հարցազրույցներ և մասնակցում կադրերի ընտրությանը՝ աշխատողների հավաքագրման նպատակով
  • որոնում է ուղիներ անձնակազմի առավել արդյունավետ կառավարման համար, մշակում և ստեղծում կազմակերպական մշակույթ 
  • կազմակերպում և անցկացնում է թիմաստեղծ միջոցառումներ 
  • ապահովում է տեղեկատվությունը և աջակցում աշխատակազմին ու տնօրինությանը՝ կադրերին և նրանց աշխատանքին վերաբերող բոլոր հարցերում
  • կազմակերպում է արտասահմանյան գործընկերների և պատվիրակությունների ընդունելություն
  • համակարգում է ծրագրում ներգրավված կամավորների աշխատանքը
  • մշակում է աշխատակազմի և գործընթացների կառավարմանը վերաբերող ընթացակարգեր, վերահսկում գործընթացները
  • գրում է ամսական, եռամսյակային և տարեկան ծրագրային հաշվետվությունները
  • կազմակերպում է ծրագրի շրջանակներում պետական գնումների գործընթացը
  • կազմում է գնումների պլանը (գնումների մեթոդ, տեսակներ, քանակներ, արժեքներ, մատակարարման պահանջներ, աղբյուրներ և այլն), հսկում դրա իրականացումը
  • զբաղվում է փաստաթղթերի արխիվացման գործընթացի վերահսկմամբ

Պահանջվող հմտություններ և որակավորում

  • բարձրագույն կրթություն հետևյալ ոլորտներից որևէ մեկում՝ տնտեսագիտություն, ծրագրերի կառավարում կամ հանրային կառավարում
  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ՝ ծրագրերի կառավարման, հանրային կառավարման կամ մարդկային ռեսուրսների կառավարման գծով
  • հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր). ռուսերենի իմացությունը ցանկալի է
  • համակարգչային գիտելիքներ (առնվազն Microsoft Office)
  • վերլուծական և ներկայացման գերազանց հմտություններ
  • դիվանագիտական և բանակցային հմտություններ
  • խնդիրներ լուծելու և արագ որոշումներ կայացնելու հմտություններ
  • պլանավորման և կազմակերպչական գերազանց հմտություններ

Դիմելու կարգ

Բոլոր թեկնածուներին խնդրում ենք vacancy_npee@ayb.am էլ. հասցեին ուղարկել`

1. ինքնակենսագրություն (CV),

2. առկայության դեպքում՝ Ձեզ ներկայացնող որևէ կայքի / կայքէջի հղում (օր.՝ LinkedIn-ի Ձեր էջի)՝ այն ներառելով Ձեր դիմումում։

Կազմակերպության մասին

«Այբ» կրթական հիմնադրամը ստեղծվել է 2006 թվականին մարդկանց կողմից, ովքեր իրենց ձեռքբերումները համարում են կրթության արդյունք և կամենում միասնական ներդրմամբ ստեղծել բարձրորակ կրթություն ապահովող համակարգեր: «Այբ» կրթական հիմնադրամի նպատակն է՝ ձևավորել սովորելու գերազանցության մշակույթ և աջակցել հայկական կրթության զարգացմանը։ «Այբ»-ն իրականացնում է բազմաբնույթ գործունեություն հանրակրթության ոլորտում` մշակելով կրթական բարեփոխումների ծրագրեր, նախագծելով և հիմնելով օրինակելի կրթական միջավայրեր, որոնք խթան են ծառայում համակարգային փոփոխությունների համար:

Կրթության գերազանցության ազգային ծրագիրը Հայաստանի հանրակրթության որակի բարձրացման և համակարգային բարեփոխումների իրականացման նախաձեռնություն է: Ծրագրի նպատակն է՝

  • ձևաևորել սովորելու մրցունակ համակարգ` հայկական կրթական լավագույն ավանդույթների և ժամանակակից կրթության առաջատար փորձի հիման վրա.
  • բացահայտել և խրախուսել լավագույն արդյունքներ դրսևորած ուսուցիչներին, նպաստել նրանց մասնագիտական զարգացմանը, արդյունավետորեն օգտագործել ուսուցչական ռեսուրսը և լավագույն մարդկային ռեսուրսն ուղղորդել դեպի դպրոց.
  • խթանել դպրոցների ինստիտուցիոնալ զարգացումը:

This opportunity has expired. It was originally published here:

http://ayb.am/hy/we-are-hiring-3/

Similar Opportunities


Host Countries

Armenia