BSC Business Support Center  Follow

Աշխատանք - Վարչական աշխատանքների գծով օգնական, BSC Business Support Center, Երևան

Publish Date: Nov 27, 2015

Deadline: Dec 04, 2015

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԿԱՐԱԳԻՐ

  • վարել ստացվող և ուղարկվող տպագիր և էլեկտրոնային թղթակցությունը և նամակագրությունը, նրանց հաշվառումը, համակարգել և պահպանել ընթացիկ արխիվի փաստաթղթերը,
  • իրականացնել բանավոր և գրավոր թարգմանություններ և թարգմանված նյութերի խմբագրումը,
  • աջակցել դասընթացների պատասխանատուին` դասընթացների նախապատրաստման, կազմակերպման հարցերում,
  • ստեղծել փաստաթղթերի և գրադարանի (գրքեր, թերթեր, ամսագրեր, տեղեկագրեր և այլն) վերաբերյալ տեղեկատվական համակարգ, ապահովել նրանց պահպանումը, հարմարավետ և արագ փնտրումը,
  • հետևել հեռախոսային համակարգի անխափան աշխատանքին,
  • հաշվարկել գրենական պիտույքների, տնտեսական ապրանքների և ընկերությանն անհրաժեշտ այլ ապրանքների պահանջարկը և ժամանակին պատվիրել,
  • կազմակերպել կազմակերպությունում անցկացվող ժողովների, հանդիպումների և խորհրդակցությունների նախապատրաստման աշխատանքները,
  • իրականացնել կազմակերպության կողմից իրականացվող դասընթացների կազմակերպչական աշխատանքներ:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ`

 

  • վերջնաժամկետների խստորեն պահպանման ունակություն,
  • թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ,
  • բարձրագույն կրթություն (ցանկալի է լեզվաբանական),
  • կազմակերպչական աշխատանքների հմտություն,
  • հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),
  • թարգմանությունների իրականացման (անգլերեն-հայերեն, անգլերեն-ռուսերեն և հակառակը) հմտություններ,
  • համակարգչային ծրագրերի (MS Word, Excel, PowerPoint) գերազանց տիրապետում:

Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:

Similar Opportunities


Host Countries

Armenia