Beeline Armenia  Follow

Աշխատանք - Վաճառքի և սպասարկման գրասենյակի առաջատար մասնագետ, Beeline, Հայաստան

Publish Date: Nov 27, 2015

Deadline: Dec 04, 2015

Վաճառքի և սպասարկման գրասենյակի առաջատար մասնագետ

Beeline Հայաստանը` Հայաստանի ֆիքսված և շարժական կապի խոշորագույն օպերատորը, գտնվելով դինամիկ փոփոխությունների փուլում և նպատակ ունենալով բարձրացնել իր հաճախորդների գոհունակությունը և արդարացնել նրանց վստահությունը, փնտրում է թեկնածուներ “ Վաճառքի և սպասարկման գրասենյակի առաջատար մասնագետ ”-ի  թափուր աշխատատեղի համար գ. Գառնիում և ք. Իջևանում:

Պաշտոնի անվանում`

Վաճառքի և սպասարկման գրասենյակի առաջատար մասնագետ, գ. Գառնի և ք. Իջևան

Տնօրինություն` Վաճառքի և սպասարկման գրասենյակների ծառայություն, Կոմերցիոն տնօրինություն

Հիմնական պարտականություններ

  • Գրասենյակի աշխատանքի առանցքային ցուցանիշների կատարման ապահովում բարձր արդյունքների հասնելու նպատակով;
  • Ընկերության բոլոր արտադրանքների և ծառայությունների վաճառքի գործընթացների կազմակերպում գրասենյակի տարածքում;
  • Աշխատակիցների վերահսկման իրականացում` համաձայն Ընկերության վաճառքի և սպասարկման ընդունված ստանդարտներին;
  • Գրասենյակի ամենօրյա գործընթացի կազմակերպում;
  • Գրասենյակում  անհրաժեշտ ապրանքային պաշարի ապահովում;
  • Գրասենյակի աշխատակիցների ֆինանսական գործունեության վերահսկում դրամարկղային հաշվետվության ձևակերպման ճշգրտության և դրամական միջոցների գործընթացի վարման շրջանակներում; 
  • Թեմատիկ ուսուցման անցկացում Ընկերության  նոր արտադրանքների և ծառայությունների վերաբերյալ:

Կրթություն` Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտության ոլորտում:

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ

  • Կոնֆլիկտների կառավարման հմտություններ;
  • Հաշվետվություն պատրաստելու և գործնական նամակագրություն վարելու հմտություններ;
  • Հաճախորդների հետ աշխատելու հմտություններ;
  • Հաճախորդների հետ փոխգործակցության իրավաբանական հիմքերի իմացություն;
  • Վաճառքի հիմնական սկզբունքերի իմացություն;
  • Կազմակերչական և առաջնորդելու  հմտություններ, ինչպե նաև ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն;
  • Կողմնորոշում դեպի վերջնական արդյունք;
  • Բանակցություններ վարելու ունակություն;
  • Արագ ուսուցման և թիմի ձևավորման կարողություն;
  • Հաղորդակցվելու հմտություն և սթրեսակայունություն;
  • Համակարգչային գիտելիքներ` MS Office ազատ տիրապետում;
  •  Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ իմացություն; անգլերենի իմացությունը ցանկալի է: 

Աշխատանքային փորձ

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ նմանատիպոլորտում
  • Ղեկավարման փորձը նախընտրելի է

Փոխհատուցումներ և արտոնություններ

  • Աշխատավարձը պայմանագրային հիմունքներով
  • Լիարժեք բժշկական ապահովագրություն
  • Մասնագիտական վերապատրաստում

Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:

Similar Opportunities


Host Countries

Armenia