Աշխատանքի նկարագիր.
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է խանդավառ և փորձառու ուսումնական բովանդակության մշակող/դասընթացավարի, ով պատասխանատու կլինի տեսախաղերի վերաբերյալ ուսումնական վարժանքներ, նախագծային և այլ ուսումնական բնույթի հանձնարարություններ ստեղծելու գործում՝ հիմնվելով ուսումնական բովանդակության մշակման սահմանված չափանիշների վրա:
Անհրաժեշտ որակավորումներև հմտություններ.
- զգալի փորձառություն տեսախաղերի մշակման ոլորտում
- ծրագրավորման իմացության միջին մակարդակ
- C#, JavaScript and C++-ի իմացություն
- Unreal Engine, Unity, Source Engine-ի իմացություն
- ուսումնական ոլորտում կամ երեխաների հետ աշխատելու փորձը ցանկալի է
- խաղեր խաղալու և ստեղծելու մեծ սեր
- հաղորդակցման, միջանձնյա շփման հմտություններ
- ինքնուրույն, ինչպես նաև մեծաքանակ անձնակազմի հետ թիմային աշխատանքի հմտություններ
- կանոնավոր կերպով աշխատանքի բարձր արտադրողականության ապահովման կարողություն
Վայրը` ք.Երևան, ՀՀ
Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:
0 Comments