Beeline Armenia  Follow

Աշխատանք - Տեղեկատվական անվտանգության առաջատար մասնագետ, Beeline, Հայաստան

Publish Date: Nov 27, 2015

Deadline: Dec 04, 2015

Տեղեկատվական անվտանգության առաջատար մասնագետ

Beeline Հայաստանը` Հայաստանի ֆիքսված և շարժական կապի խոշորագույն օպերատորը, գտնվելով դինամիկ փոփոխությունների փուլում և նպատակ ունենալով բարձրացնել իր հաճախորդների գոհունակությունը և արդարացնել նրանց վստահությունը, փնտրում է թեկնածուներ “Տեղեկատվական անվտանգության առաջատար մասնագետ”  թափուր աշխատատեղի համար:

Պաշտոնի անվանում` Տեղեկատվական անվտանգության առաջատար մասնագետ

Տնօրինություն` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տնօրինություն

Հիմնական պարտականություններ

  • Տեղեկատվական անվտանգության ռիսկերի կանոնավոր վերլուծության իրականացում, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի խոցելի կողմերի հայտնաբերում:
  • Տեղեկատվական ռեսուրսների մատչելիության կառավարում:
  • Վնասակար և անցանկալի ծրագրային ապահովումից պաշտպանության կազմակերպում:
  • ԻՏ գործընթացներում անվտանգության քաղաքականությունների և ընթացակարգերի մշակում և ներդրում:
  • Տեղեկատվական անվտանգության ընթացակարգերի և քաղաքականությունների խախտման փաստերի hետաքննման իրականացման կազմակերպում:
  • Պաշտպանման միջոցների կառավարման և ներխուժումների բացահայտման ապահովում:
  • Նոր ԻՏ ծառայությունների ստեղծման և փոփոխման ընթացքում տեղեկատվական անվտանգության պահանջների սահմանում:
  • ԻՏ ենթակառուցվածքի  տարրերի անվտանգության կառավարման պահանջների  սահմանում:
  • Տվյալների կենտրոնացված հավաքագրման, պահպանման և վերլուծության ապահովում կարևորագույն ԻՏ ծառայությունների, ապրանքների և օգտատերերի գործողությունների աուդիտի արդյունքների գրանցման հիման վրա:
  • Ընկերության ԻՏ ենթակառուցվածքի փոփոխությունների համաձայնեցման ապահովում:
  • Իրականացված աուդիտի շրջանակներում տեղեկատվական անվտանգության պահանջների վերանայման ապահովում:
  • Ընկերության տեղեկատվական ռեսուրսների պաշտպանվածության կանոնավոր մոնիտորինգի իրականացում:

Կրթություն

Բարձրագույն (տեխնիկական կամ տեղեկատվական անվտանգության ոլորտում կամ մասնագիտական վերապատրաստման առկայություն համապատասխան  ուղղությունով)

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ

  • LAN, WAN, WiFi գիտելիքների իմացություն
  • Cisco, ASA, PIX ցանցային տարրերի կառավարման հմտություններ
  • Ցանցային անվտանգության հիմքերի իմացություն
  • ԻՏ համակարգերի կառուցվածքի հիմունքների իմացություն
  • ԻՏ ծառայությունների կառավարման հիմունքների իմացություն
  • Նախագծերի վարման հիմնական դրույթների իմացություն
  • Արտաքին և ներքին բաժանորդների հետ համագործակցության ունակություն
  • Վերլուծություն անցկացնելու հմտություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

Աշխատանքային փորձ

Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում

Փոխհատուցումներ և արտոնություններ

  • Աշխատավարձը պայմանագրային հիմունքներով
  • Լիարժեք բժշկական ապահովագրություն
  • Մասնագիտական վերապատրաստում:

Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:

Similar Opportunities


Host Countries

Armenia