Ucom LLC  Follow

Աշխատանք - Փոխկապակցման և մեծածախ վաճառքի մասնագետ, Ucom LLC

Publish Date: Aug 30, 2016

Deadline: Sep 14, 2016

Փոխկապակցման և մեծածախ վաճառքի մասնագետ

Բաժին՝ Կոմերցիոն

Կազմակերպութուն` «Յուքոմ» ՍՊԸ

Անցկացման վայր` ք. Երևան, Հայաստան

Սկիզբ` Անմիջապես

Տևողություն` Ժամանակավոր

Աշխատանքի բնութագիր` Ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման ոլորտում տեղական և միջազգային գործընկերների հետ մեծածախ վաճառքի կազմակերպման/կոմերցիոն հարաբերությունների համակարգում

Աշխատանքի պարտականություններ`

  • Հաստատել նոր գործարար կապեր. ստորագրել փոխկապակցման ծառայությունների մատուցման պայմանագրեր, հավելվածներ, ծառայությունների մատուցման պատվերներ և այլն,
  • Պատրաստել համապատասխան փաստաթղթեր և, ըստ պահանջի ու բովանդակության, տեխնիկական և ՏՏ բիլինգի թիմերի կողմից համակարգել դրանցում կատարվող փոփոխությունները, -
  • Կազմել միջազգային և տեղական օպերատորների հետ կնքվող՝ տվյալների կենտրոնացման և տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման երկկողմանի պայմանագրեր, ինչպես նաև աջակցել դրանց կնքման գործընթացին,
  • Տեղական և միջազգային գործընկերների հետ վարել բանակցություններ և գործարար նամակագրություն,
  • Մշակել/լրամշակել մեծածախ վաճառքի վերաբերյալ կոմերցիոն առաջարկները,
  • Մշակել և ՏՏ ու տեխնիկական բաժիններին տրամադրել նոր ծառայությունների/ապրանքների բոլոր անհրաժեշտ տեխնիկական և կոմերցիոն տվյալները պարունակող մասնագրեր, որոնց հիման վրա հնարավոր կլինի մեկնարկել նոր ապրանքներն ու ծառայությունները,
  • ՏՏ բիլինգի թիմի կողմից տրամադրվող միջանկյալ հաշվետվությունների հիման վրա Ֆինանսական վերահսկողություն իրականացնող բաժնի համար յուրաքանչյուր ամիս իրականացնել ծախսերի և եկամուտների գնահատում,
  • Համակարգել և կառավարել փոխկապակցման ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ՝ մատակարարների կողմից աջակցման ծառայությունների մատուցման գործընթացը (ավտոմատ թեստավորման գործիք (Arptel) զանգերի որակը ստուգելու համար և այլն),
  • Վերահսկել հաճախորդների բողոքների կարգավորման, խափանման հայտերի բացման, երթուղիների և մատակարարների ստուգման, թեստավորման գործիքի միջոցով կատարվող կամ կենդանի թեստավորման գործընթացները և լուծում տալ խնդիրներին,
  • Իրականացնել Փոխկապակցման բաժնի բյուջեի վերահսկողություն, պլանավորում և ծախսերի կանխատեսում:

Պահանջված որակավորում`

  • Բակալավրի աստիճան մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ոլորտում
  • Մագիստրոսի աստիճան ֆինանսների ոլորտում
  • 3+ տարվա աշխատանքային փորձ հեռահաղորդակցության ոլորտում
  • Բանակցային հմտություններ - MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն (հատկապես Excel)
  • Անգլերենի, ռուսերենի և հայերենի վարժ իմացություն (բանավոր և գրավոր):

Լրացուցիչ տեղեկություններ՝ 

Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE կոճակը և համապատասխան դաշտում կցել CV-ն: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:

Similar Opportunities


Host Countries

Armenia