Թափուր աշխատատեղ. Պլանավորման և վերլուծությունների բաժին/ Մասնագետ
Տարածաշրջան. ք. Երևան
Աշխատանքի նկարագրություն. Բանկի գործունեության արդյունավետ պլանավորման նպատակով պլանային գործընթացի համակարգում անհրաժեշտ վերլուծությունների իրականացում
Հիմնական պարտականություններ.
Մասնակցություն.
- Բանկի հեռանկարային զարգացման ծրագրի, տարեկան ծրագրի, բյուջեների և աշխատանքային պլանների/ նախաձեռնությունների պատրաստման գործընթացին
- Բանկի հեռանկարային զարգացման և տարեկան ծրագրերի կատարողականների կազմմանը
- Միջազգային, ինչպես նաև տեղական շուկայի (մակրոմիջավայր) տնտեսական, բանկային, օրենսդրական զարգացումների շարունակական վերլուծությանը, թիրախային սեգմենտների՝ ըստ ճյուղերի (միկրոմիջավայր) զարգացումների ուսումնասիրությանըմրցակիցների շարունակական ուսումնասիրություններին, այդ թվում՝ SWOT վերլուծության իրականացմանը
- Բանկի տարեկան բյուջեի կատարման վերահսկողության աշխատանքներին
ՀՀ ԿԲ-ի կամ այլ կազմակերպությունների կողմից պահանջվող պլանային կանխատեսումներին առնչվող հաշվետվությունների պատրաստման աշխատանքներին
Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:
0 Comments