Office of Financial System Mediator, Armenia  Follow

Աշխատանք - Պահանջներն ընդունող մասնագետ, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

Publish Date: Jan 31, 2017

Deadline: Feb 28, 2017

Աշխատանք Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում

 

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն իր թիմը համալրելու նպատակով հայտարարում է մրցույթ՝ Պահանջներն ընդունող մասնագետի թափուր պաշտոնի համար: Ստորև ներկայացվում են աշխատանքի պայմանները և աշխատակցին ներկայացվող պահանջները:

Ստորաբաժանման անվանումը` Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, պահանջներն ընդունող և քննող խումբ

Աշխատատեղի անվանումը` Պահանջներն ընդունող մասնագետ

Աշխատանքի սկիզբը` Անմիջապես

Աշխատանքային օրերը և ժամերը Երկուշաբթիից ուրբաթ, 09:00-18:00

Հիմնական պարտականությունները

  • Պատասխանել սպառողների հեռախոսազանգերին, ընդունել հաճախորդներին, պարզաբանել նրանց հարցերը, տրամադրել իրավական խորհրդատվություն,
  • Իրականացնել Հաշտարարին ուղղված պահանջների/դիմում-բողոքների ընդունում, մասնավորապես՝ օգնել հաճախորդներին կազմել դիմումները, իրականացնել բողոքների նախնական ուսումնասիրություն, վերլուծություն,
  • Հաշվառել Հաշտարարին ուղղվող բողոքները և վարել համապատասխան տվյալների էլեկտրոնային բազան,
  • Աջակցել պահանջները քննող մասնագետներին քննման գործընթացի ժամանակ` տրամադրելով իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն,
  • Վարել գրագրություն քաղաքացիների, ֆինանսական կազմակերպությունների հետ, մասնակցել խորհրդակցություններին, քննարկումներին,
  • Պատասխանել քաղաքացիների հաճախակի տրվող հարցերին (ինտերնետային կայքի, եռամսյակային պարբերականի համար),
  • Մասնակցել Հաշտարարի գրասենյակի ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների պատրաստմանը,
  • Ուսումնասիրել միջազգային փորձը սպառողների շահերի պաշտպանության ոլորտում

Նվազագույն պահանջներ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ

Գիտելիքներ (բնագավառը, խորությունը)

  • Բանկային գործ (խորացված),
  • Բանկային օրենսդրություն և նորմատիվային դաշտ (խորացված),
  • Քաղաքացիական օրենսդրություն (խորացված),
  • Քաղաքացիական իրավունք (խորացված),
  • ՀՀ դատաիրավական համակարգ և ներպետական օրենսդրություն (խորացված),
  • Անգլերենի և ռուսերենի իմացություն,
  • Հայերենի ազատ տիրապետում

Հմտություններ և անձնային հատկանիշներ

  • Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office),
  • Վերլուծելու ունակություն,
  • Հաղորդակցվելու կարողություն,
  • Խորհրդատվական հմտություններ,
  • Սպասարկման հմտություն,
  • Առողջ դատելու ընդունակություն,
  • Համագործակցելու ունակություն,
  • Օրինապահություն և հուսալիություն,
  • Ֆիդուցիար պարտականության գիտակցում

Նշված պահանջներին համապատասխանող անձինք կարող են իրենց ռեզյումեներն ուղարկել hmakaryan@fsm.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ վերնագրում նշելով Case Handling Specialist կամ Պահանջներն ընդունող մասնագետ: Խնդրում ենք ռեզյումեներն ուղարկել միայն հայերեն: Այլ լեզուներով ուղարկված ռեզյումեները չեն դիտարկվելու:

Դիմելու վերջնաժամկետը ս/թ փետրվարի 28-ն է: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-70-11-11 (ներքին՝ 20) հեռախոսահամարով կամ գրել մեզ hmakaryan@fsm.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Similar Opportunities


Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia