ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
- Վերահսկել մասնաճյուղում և կից ներկայացուցչական գրասենյակներում Ֆինքա Հայաստանի ծառայությունների, ռազմավարական և գործառնական նպատակների իրականացումը:
- Առաջնորդել մասնաճյուղի աշխատակիցներին, կառուցել ուժեղ թիմ և ստեղծել աշխատանքային դրական մթնոլորտ, որը կնպաստի կազմակերպության առաքելության և քաղաքականության իրականացմանը:
- Կատարել աշխատակիցների գնահատումը համապատասխան Ֆինքա Հայաստանի ներքին ընթացակարգերի: Նպաստել աշխատակիցների ուսուցմանը և զարգացմանը` ապահովելով նրանց անհրաժեշտ դասընթացներով ու մասնագիտական խորհրդատվությամբ:
- Ապահովել բարձր էթիկական և բարոյական ստանդարտներ ունեցող աշխատանքային միջավայր, որտեղ կխրախուսվեն փոխադարձ հարգանք, վստահություն և փոխհամագործակցություն:
- Ապահովել բողոք-պահանջների գրանցման և քննության ընթացակարգերի համապատասխանելիությունը:
- Կազմել Մասնաճյուղի ֆինանսական հաշվետվությունը՝ հաշվի առնելով մասնաճյուղի եկամտաբերության շարժիչ ուժերը և ռիսկերի հնարավոր պատճառները: Վերահսկել վտանգ ներկայացնող և խնդիրները կանխարգելող համակարգը ռիսկի գործոնը նվազեցնելու նպատակով:
- Հանդիսանալով Ֆինքա Հայաստանի ներկայացուցիչը տվյալ տարածաշրջանում` աշխատանքներ տանել հանրային կապերի ոլորտում` լավագույնս ներկայացնելով Ֆինքան Հայաստանը:
- Մասնակցել ռազմավարական և գործառնական ծրագրերի պլանավորմանը:
- Վերահսկել վարկերի օգտագործման ֆոնդերի համակարգը:
- Ներկայացնել առաջարկություններ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:
0 Comments