ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
- Իրավաբանական բաժնի փաստաթղթաշրջանառության կազմակերպում ժամանակին և պատշաճ կերպով, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ուղարկում, ընդունում և պահպանում` ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային եղանակներով,
- Խնդրահարույց վարկային գործերի ընդունման գործընթացի համակարգում,
- Ադմինիստրատիվ և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինների հետ աշխատանքների համակարգում,
- Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթների կազմում /ֆայլավորում, պատճենահանում, լուսապատճենում և այլն/,
- Զրոյացված վարկային գործերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի արխիվացում,
- Ամենօրյա ադմինիստրատիվ խնդիրների/առաջադրանքների իրականացում,
- Բաժնի տարբեր աշխատանքների կազմակերպման հարցերում աջակցություն:
Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:
0 Comments