Beeline Armenia  Follow

Աշխատանք - Ինտելեկտուալ պլատֆորմների աջակցման ավագ մասնագետ, Belline, Հայաստան

Publish Date: Nov 27, 2015

Deadline: Dec 04, 2015

Ինտելեկտուալ պլատֆորմների աջակցման ավագ մասնագետ

Beeline Հայաստանը` Հայաստանի ֆիքսված և շարժական կապի խոշորագույն օպերատորը, գտնվելով դինամիկ փոփոխությունների փուլում և նպատակ ունենալով բարձրացնել իր հաճախորդների գոհունակությունը և արդարացնել նրանց վստահությունը, փնտրում է թեկնածուներ “ Ինտելեկտուալ պլատֆորմների աջակցման ավագ մասնագետ ”-ի  թափուր աշխատատեղի համար:

 Պաշտոնի անվանում` Ինտելեկտուալ պլատֆորմների աջակցման ավագ մասնագետ

Տնօրինություն`Տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրինություն

Հիմնական պարտականություններ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրինության շահագործվող համակարգերի մատչելիության ապահովում
  • Ցանցային ծառայությունների կոնֆիգուրացման ապահովում
  • Ծրագրային ապահովման համար անհրաժեշտ կոնֆիգուրացման ապահովում
  • Բիզնես կիրառական ծրագրերի ծառայությունների ԻՏ ենթակառուցվածքի զարգացման պլանավորում` Ընկերության ռազմավարական նպատակներին համապատասխան
  • Տեխնիկական սարքավորումների և ծրագրային ապահովության անխափանելիության մոնիտորինգ
  • Ընկերության  սարքավորումների աջակցման և տեխնիկական սպասարկման ապահովում

Կրթություն`Բարձրագույն տեխնիկական կրթություն  

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Աշխատանքային փորձ Oracle, PL/ SQL  տվյալների բազաներով և Unix, Microsot օպերացիոն համակարգերով
  • Hardware-ի իմացություն
  • ՏՏ  ցանցի հետ աշխատելու իմացություն
  • ՏՏ կիրառական ծրագրերի եռամակարդակային արխիտեկտուրայի,
  • ծրագրավորման բազային գիտելիքներ, shell scripting
  • Պատասխանատվության զգացում
  • Սթրեսային պայմաններում աշխատելու կարողություն
  • Թիմային աշխատանքի ունակություն
  • Հաղորդակցվելու և կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ շփվելու ունակություն
  • Հայերեն, ռուսերեն լեզուների վարժ տիրապետում և տեխնիկական անգլերեն լեզվի իմացություն:

 

Աշխատանքային փորձ`Առնվազն 1 տարվա փորձ համապատասխան ոլորտում

Փոխհատուցումներ և արտոնություններ

  • Աշխատավարձը պայմանագրային հիմունքներով
  • Լիարժեք բժշկական ապահովագրություն
  • Մասնագիտական վերապատրաստում

Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:

Similar Opportunities


Disciplines

IT

Host Countries

Armenia