Beeline Armenia  Follow

Աշխատանք - Հեռահաղորդակցության ոլորտի ՏՏ մասնագետ, Beeline, Հայաստան

Publish Date: Nov 27, 2015

Deadline: Dec 04, 2015

Հեռահաղորդակցության ոլորտի ՏՏ մասնագետ

Beeline Հայաստանը` Հայաստանի ֆիքսված և շարժական կապի խոշորագույն օպերատորը, գտնվելով դինամիկ փոփոխությունների փուլում և նպատակ ունենալով բարձրացնել իր հաճախորդների գոհունակությունը և արդարացնել նրանց վստահությունը, փնտրում է թեկնածուներ “Հեռահաղորդակցության ոլորտի  ՏՏ մասնագետ”-ի  թափուր աշխատատեղի համար:

Պաշտոնի անվանում` Հեռահաղորդակցության ոլորտի  ՏՏ մասնագետ

Տնօրինություն` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տնօրինություն

Հիմնական պարտականություններ

  • Ցանցերի և հեռախոսային կայանների կառավարման խմբի առջև դրված խնդիրների լուծում և նպատակների հասանելիության ապահովում
  • Ցանցերի և հեռախոսային կայանների կառավարման խմբի կողմից իրագործվող աշխատանքների որակի աջակցում և կառավարման ապահովում համաձայն հիմնական ցուցանիշների:
  • Տեղեկատվական մալուխային համակարգերի զարգացում և աշխատունակ վիճակի պահպանում:
  • AVAYA ինֆրակառուցվածքի զարգացման կառավարում:
  • ՏՏ գործընթացների շրջանակներում տեխնիկական աջակցման ապահովում:

Կրթություն`Բարձրագույն տեխնիկական կրթություն:

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ

  • Հեռահաղորդակցության հիմնական սկզբունքների իմացություն
  • PBX և նրան կապակցված համակարգերի հետ աշխատանքի ունակություն
  • Տվյալների բազաների բազային գիտելիքներ  (Oracle, SQL) 
  • Սերվերային օպերացիոն համակարգերի իմացություն (Unix, Microsoft)
  • ՏՏ կիրառական ծրագրերի եռամակարդակային արխիտեկտուրայի իմացություն
  • Տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատանքի իմացություն
  • Առաջնայնություններ սահմանելու ունակություն
  • Հաղորդակցվելու և կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ շփվելու ունակություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ տիրապետում:

Աշխատանքային փորձ` Առնվազն 1 տարվա փորձ համապատասխան ոլորտում

Փոխհատուցումներ և արտոնություններ

  • Աշխատավարձը պայմանագրային հիմունքներով
  • Լիարժեք բժշկական ապահովագրություն
  • Մասնագիտական վերապատրաստում

Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:

Similar Opportunities


Disciplines

IT

Host Countries

Armenia