Tumo Center for Creative Technologies  Follow

Աշխատանք - Հաղորդակցման բաժնի համակարգող, ԹՈՒՄՈ, Երևան

Publish Date: Nov 25, 2015

Deadline: Dec 04, 2015

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին անհրաժեշտ է հաղորդակցման բաժնի փորձառու և խանդավառ համակարգող, ով պատասխանատու կլինի կայքէջի և այլ միջոցներով տեղեկատվական հոսքի համակարգման և կառավարման համար, ինչպես նաև լրատվամիջոցների, Թումոյի ուսանողների և նրանց ծնողների, Թումոյի հյուրերի և հանրության հետ դրական համագործակցային կապեր պահպանելու համար:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

  • Առաջարկել և կազմակերպել Թումոյի ռազմավարությանը համահունչ միջոցառումներ և լրատվական գործունեություն, ինչպես նաև ապահովել համայնքի ներգրավումը,
  • Մշակել և իրականացնել լրատվամիջոցների, ինչպես նաև Թումոյի ուսանողների, դիմորդների և նրանց ծնողների հետ հաղորդակցման հաստատմանն ու համակարգմանն առնչվող ռազմավարական ծրագրեր,
  • Իրականացնել հաղորդակցմանն ու հանրային կապերի զարգացմանը միտված քաղաքականություններ և ընթացակարգեր,
  • Քննարկել, մշակել և իրագործել հաղորդակցման նորարար մոտեցումներ,
  • Մասնակցել միջոցառումների կազմակերպմանը, գրել հոդվածներ, պատրաստել հրապարակումներ, ինչպես նաև բոլոր էլեկտրոնային ու տպագիր նյութերը,
  • Կատարել հրապարակումներ կայքէջում, ինչպես նաև կայքէջի և այլ միջոցներով ապահովել հավաստի և արդի տեղեկատվություն,
  • Պահպանել և ընդլայնել լրատվամիջոցների հետ դրական համագործակցային կապերը:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝

  • Առաջատար բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված ավարտական վկայական (դիպլոմ)՝ ցանկալի է լրագրության, հանրային կապերի կամ շուկայագիտության ոլորտում,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ, ներառյալ՝ բանավոր և գրավոր հաղորդակցում՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:

Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հաղորդակցման և հանրային կապերի ոլորտում գործունեության նախագծման և իրականացման մեջ,
  • Բարձրարդյունավետ ռազմավարական/ հաղորդակցման ծրագրերի և նյութերի մշակման կարողություն,
  • Դինամիկ, բազմամասնաճյուղ և բազմոլորտ աշխատանքային միջավայրում աշխատելու կարողություն,
  • Հաղորդակցման սկզբունքների, գործիքների և փորձի վերաբերյալ խորը գիտելիքներ,
  • Հանրության և լրատվամիջոցների հետ դրական հարաբերություններ և համագործակցային կապեր պահպանելու և ընդլայնելու կարողություն,
  • Ստեղծարար, վերլուծական, կազմակերպչական զարգացած հմտություններ,  ռազմավարական մտածելակերպ և ներանձնային բարձր որակներ,
  • Մամլո հաղորդագրություններ և ելույթներ պատրաստելու և լրատվամիջոցների հետ բանակցելու հմտություններ,
  • Տակտի բարձր զգացումով և դիվանագիտորեն աշխատելու կարողություն,
  • Բաց և հանրային միջավայրում երբեմն հակասող խնդիրներին արագ արձագանքելու և արդյունավետ լուծումներ առաջարկելու կարողություն,
  • Կրթական ոլորտում կամ երեխաների հետ աշխատանքի փորձն առավելություն է,
  • Թե՛ անհատապես, և թե՛ մեծ թիմի կազմում արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Կանոնավոր կերպով բարձր աշխատանքային արտադրողականություն ապահովելու ունակություն,
  • Գերազանց աշխատանքային էթիկա պահպանելու և ոգեշնչող աշխատանքային մթնոլորտ ստեղծելու ունակություն:

ՎԱՅՐԸ՝

Երևան, Հայաստան

Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:

Similar Opportunities


Host Countries

Armenia