Beeline Armenia  Follow

Աշխատանք - Գնումների և պայմանագրերի մոնիտորինգի ավագ մասնագետ, Beeline, Հյաստան

Publish Date: Nov 27, 2015

Deadline: Dec 04, 2015

Գնումների և պայմանագրերի  մոնիտորինգի ավագ մասնագետշ

Beeline Հայաստանը` Հայաստանի ֆիքսված և շարժական կապի խոշորագույն օպերատորը, գտնվելով դինամիկ փոփոխությունների փուլում և նպատակ ունենալով բարձրացնել իր հաճախորդների գոհունակությունը և արդարացնել նրանց վստահությունը, փնտրում է թեկնածուներ “Գնումների և պայմանագրերի  մոնիտորինգի ավագ մասնագետ ”-ի  թափուր աշխատատեղի համար:

Պաշտոնի անվանում` Ավագ մասնագետ 

Տնօրինություն` Գնումների և պայմանագրերի մոնիտորինգի բաժին, Գործառնությունների աջակցման տնօրինություն

Հիմնական պարտականություններ

  • Նոր մատակարարների ներգրավմանն ուղղված աշխատանքների իրականացում:
  • Մատակարարների շուկայի մոնիտորինգ և վերլուծություն:
  • Մատակարարներին ուղղված պահանջների մշակում, մատակարարի ընտրություն և պայմանագրերի կնքում:
  • Ապրանքների և ծառայությունների գնման պահանջների մշակում:
  • Գնային առաջարկների և մոդելների մշակման գործընթացի իրականացում:
  • Վճարման ենթակա փաստաթղթերի կազմում և ներկայացում:
  • Ընկերությանն անհրաժեշտ ապրանքատեսակների և /կամ ծառայությունների գնման և առաքման հեռանկարային ուղղությունների մշակում:

Կրթություն`Բարձրագույն տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական կրթություն  

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ

  • Շուկայի ուսումնասիրության և վերլուծության մեթոդների իմացություն;
  • Հաշվետվություններ պատրաստելու և գործնական թղթակցություն վարելու հմտություններ;
  • Բանակցություններ վարելու ունակություններ;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Հաղորդակցվելու գերազանց հմտություններ և ճկունություն;
  • Նախաձեռնողականություն;
  • Փոփոխություններին պատրաստակամություն;
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ` MS Office;
  • Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ տիրապետում, անգլերեն լեզվի իմացություն

Աշխատանքային փորձ`Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է: 

Փոխհատուցումներ և արտոնություններ

  • Աշխատավարձը պայմանագրային հիմունքներով
  • Լիարժեք բժշկական ապահովագրություն
  • Մասնագիտական վերապատրաստում

Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:

Similar Opportunities


Host Countries

Armenia