Աշխատանք - Ընդունարանի մասնագետ, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

Office of Financial System Mediator, Armenia


Deadline:

December 18, 2016


Opportunity Cover Image - Աշխատանք - Ընդունարանի մասնագետ, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն իր թիմը համալրելու նպատակով հայտարարում է մրցույթ՝ Ընդունարանի և սպառողների ֆինանսական կրթման ծրագրի մասնագետի թափուր պաշտոնի համար: Ստորև ներկայացվում են աշխատանքի պայմանները և աշխատակցին ներկայացվող պահանջները:

Պաշտոնը` Ընդունարանի մասնագետ/Սպառողների ֆինանսական կրթման ծրագրի մասնագետ
Աշխատանքի վայրը` ք. Երևան
Աշխատանքի սկիզբը` 2017 թվականի հունվար
Աշխատանքային օրերը և ժամերը` Երկուշաբթիից ուրբաթ, 09:00-18:00
Փորձաշրջան` 3 ամիս
Աշխատանքային պայմանագրի ժամկետը` 6 ամիս՝ երկարաձգման հնարավորությամբ

Հիմնական պարտականությունները

  • Ընդունել Գրասենյակի հաճախորդներին և ուղղորդել համապատասխան մասնագետներին
  • Իրականացնել սոցիալական կայքերում Գրասենյակի էջերի վարումը և անհրաժեշտ տեղեկատվական նյութերի մշակման աշխատանքները
  • Իրականացնել Գրասենյակի ինտերնետային կայքի վարումը
  • «Սպառողների ֆինանսական կրթության և իրազեկվածության բարձրացման» ծրագրի շրջանակներում անցկացնել սեմինարներ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում, ինչպես նաև աջակցել ծրագրի իրականացմանը
  • Իրականացնել տվյալների հավաքագրման և մշակման հետ կապված աշխատանքներ

Նվազագույն պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, իրավագիտության կամ հարակից ոլորտներում (գերազանց առաջադիմություն ունեցողներին կտրվի նախապատվություն)
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
  • Համակարգչային գիտելիքների առկայություն, MS Office փաթեթի տիրապետում, նկարների մշակման ծրագերի իմացություն, տարրական HTML-ի իմացություն
  • Ինտերնետ մարքեթինգի հիմունքների իմացություն
  • Աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն

Անհրաժեշտ հմտություններ

  • Պրեզենտացիոն հմտություններ
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Ճկունություն և նախաձեռնողականություն
  • Բանավոր և գրավոր հաղորդակցության կարողություն

Թափուր աշխատատեղին դիմելու համար նշված պահանջներին համապաստասխանող անձինք կարող են սեղմել APPLY ONLINE կոճակը, գրել համառոտ ուղեկցող նամակ և համապատասխան վայրում կցել ինքնակենսագրականը (հայերեն): 

Eligible Countries
Host Country
Job Type
Publish Date
December 07, 2016




0 Comments