Beeline Armenia  Follow

Աշխատանք - Ավագ հաշվապահ, Beeline, Հայաստան

Publish Date: Nov 27, 2015

Deadline: Dec 04, 2015

Ավագ հաշվապահի  թափուր աշխատատեղ

Beeline Հայաստանը` Հայաստանի ֆիքսված և շարժական կապի խոշորագույն օպերատորը, գտնվելով դինամիկ փոփոխությունների փուլում և նպատակ ունենալով բարձրացնել իր հաճախորդների գոհունակությունը և արդարացնել նրանց վստահությունը, փնտրում է թեկնածուներ “Ավագ հաշվապահ”-ի  թափուր աշխատատեղի համար:

Պաշտոնի անվանում`Ավագ հաշվապահ

Տնօրինություն`Ֆինանսական տնօրինություն

Հիմնական պարտականություններ

  • Առկա դեբիտորական/կրեդիտորական պարտքերի ուղղությամբ նախնական փաստաթղթերի ընդունում և վերահսկում, ինչպես նաև դրանց հաշվապահական ձևակերպման նախապատրաստում;
  • Մատակարարների/կապալառուների հետ գույքագրման արդյունքների ամփոփման և փոխադարձ ակտերի կազմման աշխատանքներին մասնակցություն;
  • SOX համապատասխան վերահսկման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին մասնակցություն;
  • Հաշվապահական տեղեկատվության կազմավորման, վարման և պահպանման աշխատանքներին մասնակցություն;
  • Նյութական և ոչ նյութական ակտիվների,  գրասենյակային տարածքների վարձակալության, կոմունալ, ինչպես նաև Ընկերության անվտանգության ծառայության գործունեության հաշվառման ծախսերի իրականացում:
  • Ռոումինգի եկամուտների և ծախսերի ձևակերպում, ինչպես նաև արտարժույթի վերագնահատման անցկացում:Ռոումինգի եկամուտների և ծախսերի ձևակերպում, ինչպես նաև արտարժույթի վերագնահատման անցկացում:

Կրթություն`Բարձրագույն տնտեսագիտական

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ

  • Հաշվապահական հաշվառման օրենսդրության իմացություն
  • ՀԾ համակարգչային փաթեթի իմացություն (AS- Armenian Software)
  • Վերլուծողական մտածելակերպ
  • Գործնական նամակագրության հմտություններ
  • Պատասխանատվություն, ճշտապահություն և ուշիմություն
  • Բարդ իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու ունակություն
  • Հաղորդակցվելու ունակություն, ճկունություն և թիմում աշխատելու կարողություն
  • Նախաձեռնողականություն և պատրաստակամություն փոփոխություններին
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ`  MS Office
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ տիրապետում:մասնավորապես` Excel և Word;

Աշխատանքային փորձ` Աշխատանքային փորձը համապատասխան ուղղությամբ ցանկալի է:

Փոխհատուցումներ և արտոնություններ

  • Աշխատավարձը` պայմանագրային հիմունքներով
  • Լիարժեք բժշկական ապահովագրություն
  • Մասնագիտական վերապատրաստում

Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:

Similar Opportunities


Host Countries

Armenia