ԱՄՆ Դեսպանների Մշակութային Արժեքների Պահպանության Հիմնադրամի հայտերի ընդունման մեկնարկ

Publish Date: Nov 13, 2015

Deadline: Dec 04, 2015

ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) 2016թ. շրջափուլի ծրագրային հայտերի ընդունման մեկնարկը: Ընդունվում են ծրագրային առաջարկներ, որոնք համապատասխանում են ստորև թվարկվող մեկ և ավելի պայմանների.

  • ուղղված են Համաշխարհային ժառանգություն հռչակված վայրերի/կառույցների պահպանությանը,
  • նպաստում են մշակութային ժառանգության վայրերի/կառույցների ու հավաքածուների մասով երկրաշարժի ու այլ տարերային աղետների հետ կապված ռիսկերի կրճատմանն ու արձագանքման կարողություններին,
  • ներառում են կանանց, երիտասարդությանը կամ սահմանափակ հնարավորություններով համայնքներին:

Հայտերը պետք է ներկայացվեն անգլերենով: Հայտատուները կարող են ծրագրերի իրականացման համար սահմանել մինչև 60 ամիս (5 տարի) ժամկետ. ծրագրի մեկնարկը պետք է լինի նախքան 2016թ. սեպտեմբերի 30-ը, իսկ ավարտը՝ ամենաուշը 2020թ. սեպտեմբերի 30-ը: Ֆինանսավորումն իրականացվում է դրամաշնորհի միջոցով, որի նվազագույն չափն է 10.000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը՝ 200.000 ԱՄՆ դոլար:

ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ. բարի համբավ վայելող  ոչ առևտրային կազմակերպությունները, ինչպիսիք են՝ հասարակական կազմակերպությունները, թանգարանները, մշակույթի նախարարությունը և նմանատիպ կառույցներ ու հաստատություններ, որոնք կարող են ցույց տալ, որ ունեն մշակութային ժառանգության պահպանության ոլորտում ծրագրեր ղեկավարելու անհրաժեշտ փորձ ու կարողություններ: Մենք խրախուսում ենք այնպիսի ծրագրային առաջարկների ներկայացումը, որտեղ կա համաֆինանսավորում (այդ թվում և բնաիրային ներդրում) այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են՝ կառավարությունը, միջազգային կազմակերպությունները, մասնավոր հատվածը: Ծրագրի արժեքը հաշվարկելիս խնդրում ենք հաշվի առնել փոխարժեքի տատանումները: 

ՀԱՅՏԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Ծրագրային հայտում պետք է անպայմանորեն  ներառել հետևյալը.

  • ծրագրի հիմնադրույթներ, այդ թվում՝ ծրագրի անվանում, ժամկետներ և հիշատակում, թե Հիմնադրամի սահմանած պայմաններից որին է համապատասխանում,
  • հայտատուի մասին տեղեկություններ, այդ թվում վերջինիս հետ կապ հաստատելու տվյալներ (կոնտակտային տվյալներ),
  • ծրագրի վայրը,
  • պաշտոնական թույլտվություն ծրագրի վերաբերյալ,
  • նպատակների ու խնդիրների ամփոփ նկարագիր և ցանկալի արդյունքներ,
  • աշխատանքների ու հանձնարարությունների նկարագիր՝ ներկայացված ժամանակագրական կարգով,
  • ծրագրի ժամանակացույց կամ գրաֆիկ, որտեղ թվարկվում են ծրագրային հիմնական փուլերը և ուղենիշները՝ դրանց հասնելու ժամկետների մատնանշմամբ,
  • ծրագրի տնօրենի ու մասնագիտական/փորձագիտական անձնակազմի կենսագրականները,
  • կարևորության հիմնավորում. ներկայացնել մշակութային հուշարձանի, հավաքածուի, կամ արտահայտչականության ավանդական ձևերի արժեքավորությունը  պատմական, ճարտարապետական, գեղարվեստական կամ մշակութային (ոչ կրոնական) տեսանկյուններից,
  • հրատապության կամ անհետաձգելիության հիմնավորում. նկարագրել իրավիճակի ծանրությունը ու հիմնավորել, թե ինչու այդ ծրագիրը պետք է իրականացնել հենց այս պահին,
  • կայունության կամ հետագա պահպանելիության հիմնավորում. ներկայացնել այն քայլերը կամ միջոցները, որոնք կձեռնարկվեն Հիմնադրամի ֆինանսավորմամբ ծրագրի ավարտից հետո տեղանքը, շինությունը կամ հավաքածուն լավ վիճակում պահելու ու պահպանելու համար, իսկ արտահայտչականության ավանդական ձևերի պարագայում՝ ինչպես կպահպանվեն և կտարածվեն ծրագրի շրջանակում փաստագրված գիտելիքները կամ հմտությունները,
  • ծրագրի մանրամասն բյուջե/ֆինանսական նախահաշիվ ըստ տարիների (2016թ., 2017թ., 2018թ. և այլն), որտեղ առանձին տողերով ցույց են տրված ծախսային հիմնական կատեգորիաները (աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ, աշխատավարձին հավասարեցված վճարումներ, գործուղումներ (օրապահիկը ներառյալ), սարքավորումներ, պարագաների ու նյութերի ձեռք բերում, պայմանագրային կամ այլ ուղղակի ծախսեր, անուղղակի ծախսեր, ծախսերի կիսում). Նշվում են այլ աղբյուրներից ստացվող ֆինանսավորումները և ներկայացվում է հիմնավորում նախատեսվող ցանկացած միջազգային գործուղման ծախսերի վերաբերյալ,
  • բյուջեի/ֆինանսական նախահաշվի բացատրագիր, որտեղ նշվում է, թե ըստ տողերի ինչպես են հաշվարկվում ծախսերը (քանակ x միավոր արժեք, տարեկան աշխատավարձ x ծրագրի վրա ծախսված ժամանակի մասնաբաժին %-ով և այլն) և բյուջեի առանձին տողերը,
  • կից նյութեր ու հիմնավորող փաստաթղթեր. Այստեղ պետք է լինի առնվազն 5 հատ բարձր որակի թվային պատկեր (JPEG) կամ տեսաձայնագրություն, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել շինության/կառույցի, առանձին առարկաների կամ արտահայտչականության ձևի էության և ընթացիկ դրության վերաբերյալ, իսկ շինության/կառույցի կամ առանձին առարկաների դեպքում ցույց կտան ծրագրային աշխատանքների անհետաձգելիությունը կամ անհրաժեշտությունը (փլուզվող պատեր, խոնավության պատճառած վնաս, մաշված կտոր, կոտրված բռնակ և այլն), պատմական կառուցվածքի վերաբերյալ զեկույցներ, պահպանության մասով առկա կարիքների գնահատումներ և այլ նախագծային փաստաթղթեր, որոնք կազմվել են ծրագրի նախապատրաստման նպատակով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • Հիմնադրամը չի հատկացնում դրամաշնորհներ անհատներին, առևտրային կազմակերպություններին, դեսպանատներին, ինչպես նաև Հիմնադրամի նախկին դրամաշնորհառուներին, ովքեր չեն իրագործել ծրագրով նախանշված նպատակները կամ չեն պահպանել հաշվետվությունների ներկայացման պահանջները:
  • Հիմնադրամի միջոցները ՉԵՆ ԿԱՐՈՂ ՈՒՂՂՎԵԼ հետևյալ աշխատանքների ու ծախսերի ֆինանսավորմանը և հայտերը, որոնցում ներառված կլինեն այս բնույթի աշխատանքներ ու ծախսեր քննության չեն առնվի.
  • մասնավոր կամ կոմերցիոն սեփականություն հանդիսացող մշակութային արժեք ունեցող առարկաների, հավաքածուների կամ անշարժ գույքի պահպանություն կամ ձեռքբերում, այդ թվում այնպիսիք, որոնց փոխանցումը մասնավոր կամ կոմերցիոն սեփականությունից դեպի հանրային սեփականություն նախատեսվում է, պլանավորվում է կամ գտնվում է ընթացքի մեջ, սակայն հայտի ներկայացման պահին դեռևս ավարտված չէ,
  • բնական ժառանգության պահպանություն (ֆիզիկական, կենսաբանական և երկրաբանական գոյացումներ, հնէաբանական հավաքածուներ, վտանգված բուսատեսակների ու կենդանատեսակների բնական միջավայր, բրածոներ և այլն),
  • մարդանման կապիկների և մարդկային մնացորդների պահպանություն,
  • լրատվական կրիչների (լրագրեր, կինոժուռնալներ, ռադիոհեռուստատեսային հաղորդումներ և այլն) պահպանություն,
  • այլ վայրերում առկա տպագիր նյութերի (գրքեր, պարբերականներ և այլն) պահպանություն,
  • ուսումնական պլանի կամ կրթական նյութերի պատրաստում՝ լսարանային օգտագործման նպատակով,
  • հնագիտական պեղումներ կամ ուսումնասիրություններ՝ հետազոտական նպատակներով,
  • պատմագիտական ուսումնասիրություն, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հիմնավորված է և ծրագրի հաջողության անբաժանելի մասն է կազմում,
  • նոր կամ գոյություն ունեցող թանգարանների համար նոր ցուցանմուշների, առարկաների կամ հավաքածուների ձեռք բերում կամ ստեղծում,
  • նոր շենքերի, կցակառույցների կամ հիմնական ծածկերի (օրինակ՝ հնավայրերում) կառուցում,
  • արվեստի կամ ճարտարապետական նոր գործերին ուղղված աշխատանքներ՝ հիշատակման կամ տնտեսական զարգացման նպատակներով,
  • աոյություն ունեցող ավանդական պարերի, երգերի, օրհներգերի, երաժշտական ստեղծագործությունների, խաղերի կամ բեմադրությունների նոր կամ ժամանակակից մեկնությունների ստեղծում,
  • այլևս գոյություն չունեցող պատմական վայրերի կամ առարկաների ենթադրական վերակերտում ու վերստեղծում,
  • մշակութային կառույցի/վայրի ֆիզիկական տեղափոխում մի վայրից մյուսը,
  • մշակութային արժեք ունեցող իրերի կամ առարկաների դուրս բերում երկրից որևէ պատճառով,
  • մշակութային արժեք ներկայացնող իրերի կամ հավաքածուների թվայնացում, եթե դա չի հանդիսանում առավել համընդգրկուն կոնսերվացման կամ փաստաթղթավորման աշխատանք,
  • կոնսերվացման պլաններ կամ այլ ուսումնասիրություններ, եթե դրանք չեն հանդիսանում այդպիսի ուսումնասիրությունների արդյունքների իրականացմանն ուղղված առավել համընդգրկուն ծրագրի մաս,
  • ֆինանսական միջոցների հայթայթման արշավների ծախսեր,
  • չնախատեսված կամ այլ ծախսեր ու վճարներ,
  • հիմնադրամի ֆինանսավորումը տրամադրելուց առաջ իրականացված աշխատանքների արժեքներ,
  • միջազգային գործուղում, բացառությամբ այնպիսի դեպքերի, երբ դա հիմնավորված է և ծրագրի հաջողության նախապայման է հանդիսանում,
  • շրջագայություն կամ ուսումնառություն ծրագրի երկրից դուրս՝ մասնագիտական կատարելագործման նպատակով,
  • 000 ԱՄՆ դոլարից պակաս արժեք ունեցող ծրագրեր:

Խնդրում ենք ձեր հայտերն ուղարկել afcp@usa.am հասցեին մինչև 2015թ. դեկտեմբերի 4-ը: Եթե կան հարցեր, որոնց պատասխանն այս հայտարարության մեջ չեք գտել, ապա գրեք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Հասարակայնության հետ կապերի գրասենյակին էլեկտրոնային փոստի afcp@usa.am հասցեով:


This opportunity has expired. It was originally published here:

http://www.usa.am/cms/announcements.php

Similar Opportunities


Host Countries

Armenia