Աշխատանք` Արտադրատեխնիկական բաժնի պետ
Աշխատանքային վայր` «Արփա-Սևան» ԲԲԸ, ք. Երևան, Վ. Վաղարշյան 20
Պահանջներ`
- Բարձրագույն կրթություն շինարարություն (հիդրոտեխնիկական և/կամ արդյունաբերական և քաղաքացիական)մասնագիտությունների գծով:
- 5 տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքային ատաժ:
ԱՏԲ պետի գիտելիքներն ու հմտությունները.
- քաղաքաշինության բնագավառում ՀՀ օրենքների և այլ նորմատիվա-իրավաբանական ակտերիիմացություն,
- կարգադրիչ, նորմատիվ և շինարարական արտադրության պլանավորման և շինարարության օպերատիվ ղեկավարման հարցերին նվիրված մեթոդական փաստաթղթերի իմացություն,
- շինարարական արտադրության տեխնոլոգիայի հիմունքների իմացություն,
- արտադրական պլանավորման կազմակերպում,
- արտադրական ծրագրերի և շինարարության օրացուցային ժամկետագրերի մշակման կարգի իմացություն,
- շինարարական արտադրության ընթացքի օպերատիվ հաշվառման կազմակերպում,
- տնտեսության հիմունքները, շինարարական արտադրության, աշխատանքի և կառավարման կազմակերպում,
- աշխատանքային օրենսդրության հիմունքների, աշխատանքի պաշտպանության կանոնների իմացություն,
- համընդհանուր շինարարական և բնակելի` այդ թվում` հիդրոտեխնիկական, տրանսպորտային օբյեկտների շինարարության ոլորտում նախահաշիվների մշակում և կազմում,
- ստորգետնյա և հատուկ (ցցային և ցեմենտացիոն ) աշխատանքների համար նախահաշիվների մշակում և կազմում:
- հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
-Auto CAD, MS Office համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն:
ԱՏԲ պետը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում ընկերության գլխավոր ճարտարագետի հրամանով:
Աշխատանքային օրերը և ժամերը`
Երկուշաբթիից ուրբաթ, 09:00-17:30, ընդմիջում՝ 13:00-13:30:
Աշխատավարձի մասին`
ԱՏԲ պետի պաշտոնային տարիֆային դրույքաչափը, կախված փաստացի կատարված աշխատանքից, կորոշվի պայմանագրի համաձայն: Բացի տարիֆային աշխատավարձից աշխատողին վճարվում են հավելավճարներ և պարգևավճարներ՝ ելնելով փաստացի կատարած աշխատանքի արդյունքներից: Աշխատավարձը կվճարվի բանկայինփոխանցման միջոցով:
Հայտերի ներկայացման կարգը`
Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը(CV) reception@arpa-sevan.am էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2015թ. մարտի 15-ը, նամակի վերնագրումնշելով՝ «ԱՏԲ պետ»:
Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:
0 Comments