Վահրամ Տեր-Մաթևոսյանը դասախոսեց Արցախի պետական համալսարանում

Publish Date: Nov 12, 2010

2010թ. նոյեմբերի 8-12 Արցախի պետական համալսարանում դասախոսություններով հանդես եկավ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոս, պ. գ. թ. Վահրամ Տեր-Մաթևոսյանը:

Դասախոսությունները նվիրված էին Հայաստանի հարակից երկրների պատմության ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Հատուկ ուշադրության արժանացան Թուրքիայի ներքաղաքական գործընթացները, աշխարհիկության-իսլամականության խնդիրներին, կրոնական խորհրդանիշներին, Իրանի մինչհեղափոխական գործընթացներին ու հետհեղափոխական հաստատութենական կերպափոխումներին, Վրաստանի ու Ադրբեջանի ժամանակից ներքաղաքական ու պետականաշինության գործընթացներին:

Վահրամ Տեր-Մաթևոսյանը ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրենն է և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող: Վ. Տեր-Մաթևոսյանը ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, Շվեդիայի Լունդի համալսարանի մագիստրատուրան և Նորվեգիայի Բերգենի համալսարանի դոկտորանտուրան:

Վ. Տեր-Մաթևոսյանը նաև դասախոսություններ է կարդացել և ուսումնասիրություններ կատարել Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում` Ֆուլբրայթի ծրագրի շրջանակներում: Ուսումնասիրություններ է անցկացրել նաև Հարվարդի և Վաշինգտոնի, Սիեթլ համալսարաններում:

Similar Opportunities


Host Countries

Armenia