Աշխատանք - Արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ, ՀՀ Սահմանադրական դատարան

Publish Date: May 25, 2018

Deadline: Jun 22, 2018

Սահմանադրական դատարանի աշխատակազմը հայտարարում է բաց մրցույթ արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետի (1 հաստիք) թափուր տեղի համար:

Արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետը՝

1) մասնակցում է Սահմանադրական դատարանի արտաքին կապերի և միջազգային համագործակցության հարցերում տեղեկատվական-վերլուծական և կազմակերպական աշխատանքներին,

2) մասնակցում է Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների, աշխատակազմի արտասահմանյան այցերի և այլ միջոցառումների բովանդակային մասի նախապատրաստման աշխատանքներին,

3) մասնակցում է Սահմանադրական դատարանի նախագահի, դատավորների և աշխատակազմի ` օտարերկյա պետությունների պետական մարմինների, միջազգային, այդ թվում նաև ոչ կառավարական կազմակերպությունների, օտարերկրյա իրավական և հասարակական գործիչների հետ հաղորդակցության ապահովման աշխատանքներին,

4) մասնակցում է Սահմանադրական դատարանի արտաքին կապերին և միջազգային հարաբերություններին վերաբերող` ելույթների, դիմումների, ուղերձների և նամակների, ինչպես նաև կազմվող այլ փաստաթղթերի նախապատրաստմանը,

5) համապատասխան հանձնարարությունների հիման վրա իրականացնում է ոլորտային թարգմանություններ:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար դիմել կարող են այն ՀՀ քաղաքացիները, որոնք բավարարում են «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի 12 և 13-րդ հոդվածներով սահմանված պահանջները և ունեն՝

1) բարձրագույն մասնագիտական կրթություն (միջազգային հարաբերությունների, իրավագիտության, քաղաքագիտության, օտար լեզուների բնագավառում),

2) դատական (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ դատական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում՝ առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,

3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

4) ռուսերենի և անգլերենի իմացություն (ազատ տիրապետում են այդ լեզուներին): Ֆրանսերենի կամ գերմաներենի իմացությունը դիտվելու է որպես առավելություն:

Դիմող ՀՀ քաղաքացիներն իրենց ամփոփ անձնական տվյալները (CV) գունավոր լուսանկարով՝ 3X4 սմ չափսի, և վերջին աշխատանքի վայրից բնութագիրը պետք է ուղարկեն armlaw@concourt.am էլեկտրոնային հասցեով (վերջնաժամկետ` 22.06.2018թ.)։ Խնդրում ենք ՙԱրտաքին կապերի առաջատար մասնագետ՚ անվանումը նշել էլեկտրոնային փոստի «subject» մասում:

Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 22.06.2018թ.: Լրացուցիչ տեղեկությունների և մանրամասների համար դիմել Սահմանադրական դատարանի աշխատակազմի կադրերի բաժին՝ հեռ.՝ +37411588128:

Similar Opportunities


Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia