Աշխատանք - Ֆարմացիայի ամբիոնի վարիչ, Եվրասիա միջազգային համալսարան, Երևան

Publish Date: Feb 01, 2018

Deadline: Feb 28, 2018

 Մրցույթ Ֆարմացիայի ամբիոնի վարիչի թափուր աշխատատեղի համար

Ներկայացվող պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, գիտական աստիճան (գիտական կոչում)
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձառություն` բարձրագույն մասնագիտական կրթության համակարգում
  • Կառավարման առնվազն 3 տարվա փորձառություն
  • Անգլերենի պարտադիր իմացություն /նվազագույնը B2 մակարդակ /

Անհրաժեշտ հմտություններ և կարողունակություն

  • Կրթության ժամանակակից խնդիրների և միտումների իմացություն
  • Առաջնորդության և կառավարման հմտություններ և կարողություն
  • Ուսուցման և ուսումնառության համագործակցային մեթոդների կիրառման հմտություններ
  • Վերջնարդյունքահեն առարկայական ծրագրերի մշակման և կառավարման հմտություններ /կամ վերապատրաստվելու պատրաստակամություն/
  • Թվային հմտություններ /Digital Competences/
  • Արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն, խնդիրների լուծման ստեղծարար մոտեցում
  • Ինստիտուցիոնալ կարիքներին և առաջնահերթություններին համապատասխան հիմնարար քաղաքականության մշակման և կառավարման հիմնախնդիրների ախտորոշման, լուծման ու խորհրդատվության հմտություններ

Աշխատանքի համառոտ նկարագիր

  • Մշակում է ամբիոնի զարգացման քաղաքականությունն ու ռազմավարական ծրագիրը, ապահովում է հաստատված ռազմավարության արդյունավետ ներդրումը,
  • Համակարգում է մասնագիտության կրթական ծրագրի բարելավման և վերջնարդյունքահեն կրթական ծրագրի, առարկայական ծրագրերի մշակման աշխատանքները,
  • Ապահովում է կրթական գործընթացի բարձր արդյունավետությունը` համապատասխանեցնելով ԵՄՀ Որակի ապահովման ներքին, ինչպես նաև արտաքին հավատարմագրման պահանջներին,
  • Ապահովում է պրոֆեսորադասախոսական կազմի մեթոդական և մասնագիտական վերապատրաստման հնարավորություններ՝ նպաստելով նրանց անընդհատ կատարելագործմանը,
  • Մասնակցում է համալսարանի միջազգային գիտատեխնիկական համագործակցության շրջանակներում համատեղ իրականացվող գիտական, կրթական  և կարողությունների զարգացման ծրագրերի կատարմանը,
  • Հաստատում է ակտիվ երկկողմանի համագործակցություն գործատուների հետ՝ տեղացի և միջազգային ուսանողների համար ապահովելով պրակտիկաների, կամավորական աշխատանքի հնարավորություններ,
  • Գործատուներին ներգրավում է կրթական ծրագրերի բարելավման և գնահատման, ինչպես նաև դասավանդման և հետազոտական աշխատանքներում։

Մրցույթին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք մինչև 2018թ-ի փետրվարի 28-ը ուղարկել լուսանկարով ինքնակենսագրական /CV/ hr@eiu.am Էլ-փոստին՝ վերնագրելով “Vacancy/Pharmacy/Head of Department”:   Հեռ. (010 ) 29-90-77 (ներքին 17), ՄՌԿ բաժին: 

Մրցույթի առաջին փուլին՝ հարցազրույցին, կհրավիրվեն միայն վերոհիշյալ նվազագույն պայմաններին   բավարարող դիմորդները։

Similar Opportunities


Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia