Անգլերենի գործնական դասընթաց EduLab-ում, Երևան

Publish Date: Dec 05, 2017

Անգլերենի գործնական դասընթաց | EduLab

EduLab ուսումնական կենտրոնը հրավիրում է մասնակցելու ընդհանուր անգլերենի գործնական դասընթացի՝ լեզվական 4 մակարդակներով (ըստ Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի՝ A1-B2

Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել անգլերեն կամ զարգացնել լեզվական իմացության մակարդակը՝ աշխատանքի, կրթական, ճանապարհորդելու կամ այլ նպատակներով:

Լեզվական իմացության մակարդակը կարող եք ստուգել նախնական անվճար թեստի միջոցով։

Եթե ցանկանում եք բարելավել անգլերենով բանավոր հաղորդակցության մակարդակը, հաղթահարել անկաշկանդ խոսելու հետ կապված դժվարությունները, և այս ամենին հասնել ձեր ժամանակը խնայելով, ապա EduLabխոսակցական անգլերենի առցանց դասընթացը հենց ձեզ համար է (մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ - http://armscoop.com/2017/11/speaking-english-online-2/)։

Տևողությունը

Դասընթացի յուրաքանչյուր փուլի տևողությունը 3 ամիս է՝ շաբաթական 2 դաս պարբերականությամբ 1 դասի տևողությունը՝  2 ժամ 15 րոպե։

Դասերի սկիզբը՝ 19:00 (I խումբ) և 19:30 (II խումբ)։

Արժեքը

  • A1, A2 մակարդակներ՝ ամսական 25 հազ. դրամ* (ամբողջական փաթեթի դեպքում՝  69 հազ. դրամ)
  • B1, B2 մակարդակներ՝ ամսական 27 հազ. դրամ* (ամբողջական փաթեթի դեպքում՝ 75 հազ. դրամ):

*Մինչև դեկտեմբերի 8-ը դիմելու դեպքում առաջին ամսվա համար կգործի 20% զեղչ:

Մեկնարկը

Դասընթացը սկսվում է դեկտեմբերի 12-ին։

Դասընթացի մասնակիցները EduLab-ի այլ դասընթացներին մասնակցելու դեպքում ունեն 20% զեղչի հնարավորություն։

Մեթոդներն ու մոտեցումները

Գործնական դասընթացները զերծ են քերականահեն ուսուցումից և անցկացվում են ինտերակտիվ մոտեցմամբ ու լեզվի իրավիճակային ուսուցման մեթոդներով։ Բոլոր մակարդակների դեպքում հիմնական շեշտադրությունը դրվում է լեզվի յուրացման չորս հիմնական հմտությունների (խոսել, կարդալ, գրել, լսել) հավասարակշռված ուսուցմամբ հաղորդակցական կարողությունների ձևավորման ու զարգացման վրա:

Ինչպես մասնակցել

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը - https://goo.gl/forms/Q2tEnVaveLLCJoVA3՝ պատասխանելով այդտեղ նշված հարցերին կամ զանգահարել 077 55 60 08; 044 65 60 08 հեռախոսահամարներով։ Հավելյալ հարցերի դեպքում կարող եք գրել mail.edulab@gmail.com էլ հասցեով։

Similar Opportunities


Disciplines

Languages

Linguistics

Eligible Countries

Armenia

Event Types

Trainings