Գիտաժողով – Հայաստան: Կայուն տնտեսական աճի անցման մարտահրավերներ, Հունիսի 1-2, 2013, Համաշխարհային բանկ, Վաշինգտոն, ԱՄՆ

Publish Date: Mar 21, 2013

Deadline: May 01, 2013

Event Dates: from Jun 01, 2013 12:00 to Jun 02, 2013 12:00

Հայաստան: Կայուն տնտեսական աճի անցման մարտահրավերներ

AIPRG տարեկան գիտաժողով
Հունիսի 1-2, 2013, Համաշխարհային բանկ, Վաշինգտոն, ԱՄՆ

Հայտերի ընդունման նոր հրավեր

Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը (AIPRG) հրավիրում է մասնակցելու «Հայաստան: Կայուն տնտեսական աճի անցման մարտահրավերներ» թեմայով տարեկան գիտաժողովին, որը տեղի կունենա 2013թ. հունիսի 1-2-ը, ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, Համաշխարհային բանկի կենտրոնակայանում:

2009թ. տնտեսական անկումից հետո, Հայաստանի տնտեսությունը վերադառնում է լայնածավալ աճի փուլ: Աստիճանաբար կարգավորվում են պետական ֆինանսները, վերականգնվում են միջազգային պահուստները, աճում մասնավոր հատվածի վարկավորումը, ինչպես նաև վերականգնվում է բանկերի շահութաբերության և ակտիվների որակի մակարդակը: Այնուամենայնիվ, Հայաստանի տնտեսական աճը շարունակում է մնալ խոցելի՝ կախված երկրի հիմնական առևտրային գործընկերների (Ռուսաստան, Եվրամիության երկրներ) աճի հեռանկարներից, ինչպես նաև հիմնական հումքային ապրանքատեսակների գներից:
Չնայած հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող բարեփոխումների, հարկահավաքման վարչարարությունը շարունակում է մնալ լրջագույն խնդիր: Ընթացիկ հաշվի շարունակական պակասուրդի պայմաններում դեռևս առկա են վճարային հաշվեկշռի ճնշումներ: Չնայած բանկային համակարգը կայուն է և լավ կապիտալիզացված, այն շարունակում է մնալ չապահովագրված իրական և արտաքին հատվածներից բխող բազմաթիվ ռիսկերից: «Համալիր» կամ «ընդգրկուն» աճի զարգացման (inclusive growth) գաղափարը շարունակում է մնալ լրջագույն մարտահրավեր. այն ներառում է գործարարության համար նպաստավոր մրցակցային  միջավայրի ձևավորում, պետական ֆինանսների արդյունավետ կառավարում և հասարակության բոլոր շերտերի համար հավասար մրցակցային պայմանների ստեղծում: Հայաստանը ի վիճակի է հաղթահարել այս բոլոր մարտահրավերները՝ իրականացնելով խորը կառուցվածքային բարեփոխումներ:

Գիտաժողովին ներկայացվելիք աշխատանքները կարող են ընդգրկել հետևյալ ենթաոլորտները`

1. Տնտեսական աճի խթանումը և պետական քաղաքականության ազդեցությունը:

2. Պետական ֆինանսներ՝ ներառյալ հարկային քաղաքականություն և հարկաբյուջետային կայունություն (fiscal sustainability):

3. Ընդգրկուն աճ` աշխատատեղերի ստեղծում, մրցունակության բարձրացում, մարդկային ներուժի զարգացում (կրթություն, առողջապահություն) և սոցիալական ապահովություն:

4. Ֆինանսական շուկաների զարգացում, խնայողությունների կուտակման նոր գործիքներ և ինստիտուտներ:

5. Այլ աշխատանքներ, որոնք ընդհանուր գծերով կամ անուղակիորեն են առնչվում  գիտաժողովի գլխավոր խորագրին:

Լավագույն աշխատանքների հեղինակները կհրավիրվեն 2013թ. հունիսի 1-2-ը Վաշինգտոնում կայանալիք գիտաժողովին` դրանք անձամբ կամ վիդեոկոնֆերանսի միջոցով ներկայացնելու համար: Լավագույն աշխատանքները կտպագրվեն <<Armenian Journal of Public Policy>> պարբերականում:

Գիտաժողովին մասնակցելու ցանկություն ունեցող հեղինակները կարող են ուղարկել իրենց աշխատանքների համառոտ բնութագրերը (abstract) info@aiprg.net հասցեով մինչև 2013թ-ի մարտի 22-ը: Ընտրված աշխատանքների հեղինակները կտեղեկացվեն Ընտրող հանձնաժողովի կողմից մինչև 2013 թ.-ի ապրիլի 2-ը: Աշխատանքների վերջնական տարբերակները պետք է ուղարկվեն մինչև 2013թ-ի մայիսի 1-ը:

Հաշվի առնելով համառոտ բնութագրի բովանդակությունն ու ընտրված թեմայի արդիականությունը` որոշ դեպքերում հեղինակներին կ թույլատրվի գիտաժողովին ներկայացնել աշխատանքի պրեզինտացիան` պայմանով, որ հեղինակը պարտավորվում է ներկայացնել ամբողջական աշխատանքը՝ Armenian Journal of Public Policy պարբերականում տպագրվելու ընտրության դեպքում:

Ընտրող հանձնաժողովի անդամներն են՝

Դավիթ Ջուլֆայան, Միդլբուրի քոլեջ
Ներկայացուցիչ Արժույթի միջազգային հիմնադրամից
Ռաշմի Շանկար, Համաշխարհային բանկ
Բրայան Ռոբերտս, Econometrica, Inc կազկակերպություն, Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարան
Ներսես Երիցյան, ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ
Հեղինե Մանասյան, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ Հայաստանի տնօրեն

Similar Opportunities


Host Countries

United States

Event Types

Symposium