ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – թեմատիկ ֆինանսավորման մրցույթ (2013)

Publish Date: Jan 23, 2013

Deadline: Mar 03, 2013

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն կազմակերպում է բնական, բժշկական, գյուղատնտեսական գիտությունների ու ճարտարագիտության եւ տեխնոլոգիաների բնագավառներում գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով grants.scs.am հասցեում, մինչեւ 2013 թվականի մարտի 3-ը ներառյալ (մինչեւ՝ Երեւանի ժամանակով ժամը 24:00):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ եւ խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 – 17:00:

1.    Մասնակիցներին ներկայացվող պահանջները

1.1.     Առնվազն 3 անձից բաղկացած Խմբի անդամներից մեկը կարող է հանդիսանալ արտասահմանցի խորհրդատու (այսուհետև՝ Խորհրդատու).

-         Խմբի ղեկավար, Խորհրդատու, 1 կատարող – 3 անձից բաղկացած Խմբի համար,

-         Խմբի ղեկավար, Խորհրդատու, 2 կատարող – 4 անձից բաղկացած Խմբի համար,

-         Խմբի ղեկավար, Խորհրդատու, 3 կատարող – 5 անձից բաղկացած Խմբի համար:

1.2.     Խմբի բոլոր անդամները, բացառությամբ Խորհրդատուի, պետք է հանդիսանան Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչներ, ինչպես նաև դրամաշնորհի իրականացման ընթացքում բնակվեն Հայաստանի Հանրապետությունում:

1.3.     Խմբի ղեկավար կարող է հանդիսանալ.

-   գիտական աստիճան ունեցող անձը, ով ունի առնվազն հինգ տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության ստաժ և վերջին հինգ տարիների ընթացքում գրախոսվող ամսագրերում հրատարակված առնվազն հինգ հոդված,

-    գիտական աստիճան չունեցող անձը, ով ունի առնվազն տասը տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության ստաժ և վերջին տասը տարիների ընթացքում ունի հրատարակված հոդվածներ այն ամսագրերում, որոնց գումարային ազդեցության գործակիցը (impact factor) առնվազն 30 է:

1.4.   Խմբի ղեկավար չի կարող հանդիսանալ այն անձը, ով գտնվում է Խմբի անդամներից մեկի վարչական ենթակայության տակ:

1.5.   Խորհրդատու կարող է հանդիսանալ օտարերկրյա պետության գիտական կազմակերպության հիմնական աշխատակիցը, ով վերջին տասը տարիների ընթացքում ունի հրատարակված հոդվածներ այն ամսագրերում, որոնց գումարային ազդեցության գործակիցը առնվազն 50 է և դրամաշնորհի իրականացման ժամանակահատվածում, տարեկան կտրվածքով, առնվազն 15 օր կգտնվի Հայաստանի Հանրապետությունում:

1.6.   Խմբի անդամները (ներառյալ ղեկավարը և Խորհրդատուն) չեն կարող ընդգրկվել Մրցույթին ներկայացված մեկից ավելի Հայտերում:

1.7.   Խմբում պետք է ընդգրկվի մինչև 35 տարեկան առնվազն մեկ գիտաշխատող, կամ ասպիրանտ, կամ ուսանող (մագիստրոս, բակալավրիատի երրորդ կամ չորրորդ տարվա ուսուցման ուսանող):

1.8.   Խմբում չեն կարող ընդգրկվել գիտական թեմայի իրականացման ժամանակահատվածում «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012» մրցույթի շնորհառուները:

Մրցույթի հրավերի փաթեթը

Պաշտոնական կայքէջն ԱՅՍՏԵՂ

Similar Opportunities


Opportunity Types

Prize

Host Countries

Armenia