Կրթաթոշակ «Արփա-Սևան» ԲԲԸ կողմից

Publish Date: Aug 21, 2012

Deadline: Sep 20, 2012

Կրթաթոշակ «Արփա-Սևան» ԲԲԸ կողմից

ՀՀ տեխնիկական ԲՈՒՀերի կամ ամբիոնների ներքոնշյալ մասնագիտությունների մագիստրատուրայի ուսանողները կարող են դիմել ուսման վարձի փոխհատուցման և/կամ անվանական կրթաթոշակի համար հայտարարված մրցույթին։

Առաջին փուլը հաղթահարած ուսանողները կհրավիրվեն հարցազրույցի, որից հետո կորոշվեն հաղթողները։

Մրցույթի մասնակիցները պետք է լինեն մագիստրատուրայի ուսանողներ, այսինքն 2012 թվականի սեպտեմբերից սկսեն իրենց ուսումը մագիստրատուրայի առաջին կամ երկրորդ կուրսում։ Հաղթողները կրթաթոշակ կստանան 2012-2013  ուսումնական տարվա  համար։

Մրցույթի հաղթողները ուսումն ավարտելուց հետո կհրավիրվեն աշխատանքի «Արփա-Սևան» ԲԲԸ կողմից և կստանան միջինից բարձր աշխատավարձ։ Աշխատանքային պայմանագիրը կնքվելու է առնվազն 5 տարով։

Մրցույթին մասնակցելու են հրավիրվում հետևյալ մասնագիտություններով ուսումը շարունակող մագիստրատուրայի ուսանողները.

•           Լեռնային գործ

•           Հիդրոտեխնիկական շինարարություն

 

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք մինչև 2012թ. –ի սեպտեմբերի  20-ը , info@arpa-sevan.am էլ. փոստի հասցեին ուղարկել.

  • բակալավրիատի դիպլոմի և դիպլոմի միջուկի պատճենը.
  • 2 երաշխավորագիր, որոնցից միայն մեկը պարտադիր պետք է գրված լինի դասախոսի կողմից, իսկ մյուսը գործատուի, համակուրսեցու, ընկերոջ կամ այլ մտերիմների կողմից.
  • ինքնակենսագրական (CV).
  • կից նամակ, որտեղ պետք է ներկայացված լինեն դիմորդի երկարաժամկետ նպատակներն ու ծրագրերը և այս կրթաթոշակին դիմելու շարժառիթները.
  • ոչ պարտադիր, սակայն ցանկալի է մասնագիտությանը համապատասխան որևէ նախագծի օրինակ (գծագիր, նախահաշվի տարբերակներ և այլն)

Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև ս.թ.-ի հոկտեմբերի 15-ը,  և առաջին փուլը հաղթահարած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։ Հաղթողների անունները կհրապարակվեն նոյեմբերի 1-ին , և կրթաթոշակը կհատկացվի անմիջապես։

Similar Opportunities


Opportunity Types

Scholarships

Host Countries

Armenia