Arte Laguna Prize  Follow

12-րդ «ArteLaguna» միջազգային ազատ թեմայով արվեստի մրցույթ 2017

Publish Date: Sep 18, 2017

Deadline: Dec 18, 2017

12-րդ «ArteLaguna» արվեստի միջազգային մրցանակի հայտերի ընդունում

«ArteLaguna» մրցանակը միջազգային ազատ թեմայով արվեստի մրցույթ է, որը նպատակ ունի զարգացնել ժամանակակից արվեստը: Մրցույթը համաշխարհային արվեստի ոլորտում առանձնանում է իր համագործակցությունների և արտիստներին ընձեռած հնարավորությունների աճող թվով: Այն ճանաչված է աշխարհում որպես արտիստների կարիերայի ծաղկման իրական հարթակ:

Մրցութային 9 կատեգորիաները հետևյալն են՝ գեղանկարչություն, քանդակագործություն, լուսանկարչություն, ֆիլմարվեստ և թատրոն, վիրտուալ արվեստ և թվային գրաֆիկա, երկրարվեստ և այս տարի առաջին անգամ՝ քաղաքային արվեստ:

Մրցույթը բաց է բոլոր արտիստների համար 

Միջազգային ժյուրին կընտրի 115 արտիստների հետևյալ մրցանակների համար՝

  • 2018թ․ մարտին ցուցադրություն Վիեննայում
  • յուրաքանչյուրին 7000 եվրո 5 գումարային մրցանակ
  • միջազգային արվեստի պատկերասրահներում 3 անհատական ցուցադրություն
  • ընկերությունների հետ համագործակցության 3 հնարավորություն
  • տարբեր երկրներում կեցության 11 հնարավորություն
  • 3 միջազգային փառատոն
  • 1 «Կայունություն և արվեստ» մրցանակ
  • օֆիցիալ կատալոգի տպագրություն

Ամբողջական տեղեկատվություն կարող եք գտնել հոլովակում՝

ԻՆՉ ԿՇԱՀԻ ԱՐՏԻՍՏԸ

Գումարային մրցանակներ

  • € 7.000,00 Գեղանկարչություն
  • € 7.000,00 քանդակագործություն, ինստալյացիա և վիրտուալ ավեստ
  • € 7.000,00 լուսանկարչական արվեստ և թվային գրաֆիկա
  • € 7.000,00 ֆիլմարվեստ և բեմարվեստ
  • € 7.000,00 երկրարվեստ և քաղաքային արվեստ

Ցուցահանդեսներ միջազգային պատկերասրահներում

Արվեստի միջազգային պատկերասրահներում 3 արտիստների աշխատանքների ցուցահանդեսների կազմակերպում, որը ներառում է 500 եվրո դրամաշնորդ և թվային կատալոգ:

  • Galerie Isabelle Lesmeister, Ռեգենսբուրգ, Գերմանիա
  • Galeria Fernando Santos, Պորտու, Պորտուգալիա
  • Chelouche Gallery for Contemporary Art, Թել Ավիվ, Իսրայել

«Կայունություն և արվեստ» հատուկ մրցանակ

Մեկ ստեղծագործ նախագծի ընտրություն՝ ներառյալ դիզայն, լուսանկարչություն, ֆիլմարվեստ,  բեմարվեստ և այլն։ Նախագիծը պետք է  նպաստի թղթի և ցելյուլոզի փաթեթավորման զարգացմանը՝ որպես RRR (Reuse, Recycle, Reduce – վերաօգտագործում, վերամշակում, նվազեցում) ռազմավարության մի մաս։ Հաղթող նախագծին կշնորհվի 3000 եվրո գումարային մրցանակ։

Կեցության հնարավորություններ տարբեր երկրներում

Իտալիայում կամ արտասահմանում արվեստի ոլորտի կեցության մրցանակի այս ծրագիրը նպատակ ունի արտիստներին տրամադրել տարածք և ժամանակ՝ փորձարկելու նոր մշակույթ, ստեղծելու նոր աշխատանքներ և մասնակցելու նոր բազմադիսցիպլինար միջավայրի գործընթացների:

  • San Francisco Art Residency, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
  • The Art Department - Casa dell’Arte International Artists' Residency, Բոդրում, Թուրքիա
  • GLO’ART, Լանակեն, Բելգիա
  • Espronceda, Բարսելոնա, Իսպանիա
  • Basu Foundation for the Arts, Կալկաթա, Հնդկաստան
  • Artistic Foundry Salvadori Arte, Պիստոյա, Իտալիա
  • Farm Cultural Park, Ֆարավա, Իտալիա
  • Arte Sella, Տրենտինո, Իտալիա
  • The Swatch Art Peace Hotel, Շանհայ, Չինաստան
  • Maradiva Cultural Residency, Flic-en-Flac, Մավրիկիոս
  • Murano Glass Art Residency, Մուրանո Վենետիկ, Իտալիա

Բիզնես համագործակցության 3 հնարավորություն

Ընկերությունների ու արվեստի կառավարման հարթակների հետ համագործակցություն։

-Zanetto Craftsmanship, Պադուա Իտալիա՝ 2000 եվրո մրցանակ

-Biafarin, Կանադա՝ 12 Gold անդամության փաթեթներ 12 արտիստների համար, 12 Biafarin Blue անդամության փաթեթներ: Մրցանակ $4,000  4 ընտրված արվեստագետների համար (յուրաքանչյուրին 1000 ԱՄՆ դոլար)

-Artmajeur, Ֆրանսիա: 1 արվեստաետի համար անվճար ծառայություններ artmajeur.com հարթակու։ Ֆինալիստ արվեստագետների համար անվճար Platinum հաշիվ 1 տարով

Փառատոններ և ցուցահանդեսներ

Հավաքական միջոցառումներ, որտեղ հնարավորություն կլինի հանդիպելու արտիստների և առընչվելու նոր նախագծերի․

  • Art Stays, Պտուջ, Սլովենիա՝ մասնակցություն փառատոնին և 7-օրյա հանգիստ
  • Art Nova 100, Պեկին, Չինաստան` 10 ֆինալիստ հոլովակների ցուցադրություն
  • Քանդակների և ինստալյացիաների բաց միջազգային ցուցահանդես, Վենետիկ, Իտալիա՝ ցուցահանդեցի 1-ամսյա մասնակցություն

Վերջնական ցուցադրություն՝  Վենետիկի Արսենալ

Գլխավոր հավաքական ցուցահանդեսը տեղի կունենա 2018թ․ մարտին արվեստի աշխարհում նշանակալի մի վայրում՝ Վենետիկի Արսենալի պատմական տարածքում. 30 գեղանկարչական աշխատանքերը, 25 քանդակները և ինստալյացիաները, 25 լուսանկարչական արվեստի գործերը, 10 տեսահոլովակները և 5 երկրարվեստի նախագծերը և 5 թատերական ներկայացումները կցուցադրվեն ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։ 

ՈՎ Է ԸՆՏՐՈՒՄ

Արվեստի գործերն ընտրում է 11 մասնագետներից կազմված միջազգային ժյուրին

Կուրատոր և ժյուրիի նախագահ՝ Իգոր Զանտի (Իտալիա, կուրատոր և արվեստի քննադատ)

Domenico De Chirico (Իտալիա, Անկախ Կուրատոր)
Caroline Corbetta
(Իտալիա, Անկախ Կուրատոր)
Denis Curti
(Իտալիա, Վենետիկում Casa dei Tre Oci- ի գեղարվեստական ղեկավարը)
Nicolangelo Gelormini
(Իտալիա, կինոռեժիսոր)
Emanuele Montibeller
(Իտալիա, Տրենտինոյի «Արթե Սելլայի» գեղարվեստական ղեկավարը)
Simone Pallotta
(Իտալիա, հասարակական եւ քաղաքային արվեստի դասախոս)
Nadim Samman
(Մեծ Բրիտանիա, Կուրատոր եւ արվեստի պատմաբան)
Manuel Segade
(Իսպանիա, Մադրիդի Centro de Arte Dos de Mayo- ի տնօրեն)
Ekaterina Shcherbakova
(Ռուսաստան, Անկախ Կուրատոր եւ Արվեստի քննադատ)
Eva Wittocx
(Բելգիա, M-Museum-ի ավագ կուրատոր)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Հայտերի ընդունումը բաց է։ Դիմելու համար սեղմեք այստեղ։ 

tel. +39 041 5937242    info@artelagunaprize.com     www.artelagunaprize.com


This opportunity has expired. It was originally published here:

http://www.artelagunaprize.com/

Similar Opportunities


Disciplines

Archaeology

Arts

Creative Arts

Design

Films

Fine Art

Graphic Design

Music

Photography

Opportunity Types

Competition

Eligible Countries

International

Event Types

Contest