Arte Laguna Prize  Follow

11-րդ «ArteLaguna» միջազգային ազատ թեմայով արվեստի մրցույթ

Publish Date: Oct 03, 2016

Deadline: Dec 14, 2016

11-րդ «ArteLaguna» արվեստի միջազգային մրցանակի հայտերի ընդունում

Ազատ թեմա

Մրցույթը բաց է բոլոր արտիստների համար 

«ArteLaguna» մրցանակը միջազգային ազատ թեմայով արվեստի մրցույթ է, որը նպատակ ունի զարգացնել ժամանակակից արվեստը: Մրցույթը համաշխարհային արվեստի ոլորտում առանձնանում է իր համագործակցությունների և արտիստներին ընձեռած հնարավորությունների աճող թվով: Այն ճանաչված է աշխարհում որպես արտիստների կարիերայի ծաղկման իրական հարթակ:

Մրցույթը ներառում է հետևյալ կատեգորիաները՝ գեղանկարչություն, քանդակագործություն և ինստալյացիա, լուսանկարչություն, ֆիլմարվեստ և թատրոն, երկրարվեստ, վիրտուալ արվեստ և թվային գրաֆիկա:

Միջազգային ժյուրին կընտրի 125 արտիստների հետևյալ մրցանակների համար՝

  • 42.000 եվրո 6 գումարային մրցանակ
  • Վենետիկի Արսենալում մեծ ցուցադրություն
  • միջազգային արվեստի պատկերասրահներում 5 ցուցադրություն
  • ընկերությունների հետ համագործակցության 5 հնարավորություն
  • տարբեր երկրներում 9 կեցության հնարավորություն
  • 3 միջազգային փառատոն
  • կատալոգի տպագրություն

Ամբողջական տեղեկատվություն կարող եք գտնել հոլովակում՝ 

ԻՆՉ ԿՇԱՀԻ ԱՐՏԻՍՏԸ

Գումարային մրցանակներ

  • € 7.000,00 Գեղանկարչությւն
  • € 7.000,00 քանդակագործություն և ինստալյացիա
  • € 7.000,00 լուսանկարչական արվեստ
  • € 7.000,00 ֆիլմարվեստ և բեմարվեստ
  • € 7.000,00 վիրտուալ ավեստ և թվային գրաֆիկա
  • € 7.000,00 երկրարվեստ

Ցուցահանդեսներ միջազգային պատկերասրահներում

Արվեստի միջազգային պատկերասրահներում 5 արտիստների աշխատանքների ցուցահանդեսների կազմակերպում:

  • Salamatina Gallery, Ատլանտա, ԱՄՆ
  • Galerie Isabelle Lesmeister, Ռեգենսբուրգ, Գերմանիա
  • Galeria Fernando Santos, Պորտու, Պորտուգալիա
  • ART re.FLEX Gallery, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
  • Chelouche Gallery for Contemporary Art, Թել Ավիվ, Իսրայել

Կեցության հնարավորություններ տարբեր երկրներում

Իտալիայում կամ արտասահմանում արվեստի ոլորտի կեցության մրցանակի այս ծրագիրը նպատակ ունի արտիստներին տրամադրել տարածք և ժամանակ՝ փորձարկելու նոր մշակույթ, ստեղծելու նոր աշխատանքներ և մասնակցելու նոր բազմադիսցիպլինար միջավայրի գործընթացների:

  • GLO’ART, Լանակեն, Բելգիա
  • Basu Foundation for the Arts, Կալկաթա, Հնդկաստան
  • Taipei Artist Village, Թայպեյ, Թայվան
  • Berengo Foundation, Մուրանո, Իտալիա
  • Espronceda, Բարսելոնա, Իսպանիա
  • Artistic Foundry Salvadori Arte, Պիստոյա, Իտալիա
  • Artistic Serigraphy Fallani, Վենետիկ, Իտալիա
  • San Francisco Art Residency, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
  • The Art Department - Casa dell’Arte International Artists' Residency, Բոդրում, Թուրքիա

Բիզնես համագործակցության հնարավորություններ

5 ընկերությունների հետ համագործակցության համար կընտրվեն 5 ստեղծագործ նախագծեր։

  • Deglupta: € 5,000 և պայուսակների և աքսեսուարնեի նոր հավաքածուի դիզայն
  • Rima Sofa & Beds: € 5,000 և գովազդային տեսահոլովակների, նկարների ստեղծում և փափուկ կահույքի դիզայն
  • Papillover Art Collection: € 1,000 և թիթեռնիկ փոխկապների սահմանափակ արտադրության նոր դիզայն
  • Eurosystem: € 5,000 և արվեստ և տեխնոլոգիա կապի զարգացմանն ուղղված հոլովակի պատրաստում
  • Biafarin: 10 Gold անդամակցության փաթեթ + US$ 4,000 to 4 ընտրված արտիստ (US$ 1,000 յուրաքանչյուրին) 

ՆՈՐ «Կայունություն և արվեստ» հատուկ մրցանակ

Մեկ ստեղծագործ նախագծի ընտրություն՝ ներառյալ դիզայն, լուսանկարչություն, ֆիլմարվեստ,  բեմարվեստ և այլն։ Նախագիծը պետք է  նպաստի թղթի և ցելյուլոզի փաթեթավորման զարգացմանը՝ որպես RRR (Reuse, Recycle, Reduce – վերաօգտագործում, վերամշակում, նվազեցում) ռազմավարության մի մաս։ Հաղթող նախագծին կշնորհվի 3000 եվրո գումարային մրցանակ։

Փառատոններ և ցուցահանդեսներ

Կընտրվեն 12 արտիստներ հատուկ հավաքական միջոցառումների մասնակցելու համար, որտեղ հնարավորություն կլինի հանդիպելու արտիստների և առընչվելու նոր նախագծերի։

  • Art Stays, Պտուջ, Սլովենիա
  • Art Nova 100, Պեկին, Չինաստան
  • Քանդակների և ինստալյացիաների բաց միջազգային ցուցահանդես, Վենետիկ, Իտալիա 

Հատուկ վայր եզրափակչի մասնակիցների աշխատանքների գլխավոր ցուցահանդեսի համար 

Գլխավոր հավաքական ցուցահանդեսը տեղի կունենա 2017 թ․ մարտին արվեստի աշխարհում նշանակալի մի վայրում՝ Վենետիկի Արսենալի պատմական տարածքում։

Ծովածոցային քաղաքի այս հեղինակավոր վայրը կհյուրընկալի 30 գեղանկարչական աշխատանքերի, 30 քանդակների և ինստալյացիաների, 30 լուսանկարչական արվեստի գործերի, 10 տեսահոլովակների և 10 երկրարվեստի նախագծերի ցուցահանդես և 5 թատերական ներկայացում, որոնք կցուցադրվեն ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։ 

Հատուկ վայր վիրտուալ արվեստի և թվային գրաֆիկայի  եզրափակչի 10 մասնակիցների աշխատանքների ցուցադրության համար

Վիրտուալ արվեստի և թվային գրաֆիկայի անվանակարգում եզրափակչի 10 մասնակիցների աշխատանքները կցուցադրվեն «TIM» ընկերության Վենետիկի մասնաճյուղի «Future» կենտրոնում, որը հեռահաղորդակցման միջոցների և նոր տեխնոլոգիաների համար հանդիսանում է նոր բիզնես հնարավորությունների ինկուբատոր։

ՈՎ Է ԸՆՏՐՈՒՄ

Արվեստի գործերն ընտրում է բարձրորակ մասնագետներից կազմված միջազգային ժյուրին՝ թանգարանների տնօրեններ, կուրատորներ, արվեստի քննադատներ։ 

Կուրատոր և ժյուրիի նախագահ՝ Իգոր Զանտի (Իտալիա, կուրատոր և արվեստի քննադատ)

Միջազգային ժյուրի

Flavio Arensi (Իտալիա, արվեստի քննադատ)
Manuel Borja-Villel (Իսպանիա, Մադրիդի «Centro de Arte Reina Sofía» ազգային թանգարանի տնօրեն)
Tamara Chalabi (Իրաք, «Ruya» հիմնադրամի տնօրեն և համահիմնադիր)
Paolo Colombo (Իտալիա, Ստամբուլի ժամանակից արվեստի թանգարանի արվեստի խորհրդատու)
Ilaria Gianni (Իտալիա, կուրատոր և արվեստի քննադատ)
Nav Haq (Բելգիա, ավագ կուրատոր at M HKA – Museum of Contemporary Art Antwerp)
Emanuele Montibeller (Իտալիա, Տրենտինոյում Արտե Սելլա գեղարվեստական ղեկավար)
Fatos Ustek (Միացյալ Թագավորություն, անկախ կուրատոր և գրող)
Alma Zevi (Իտալիա, կուրատոր և գրող)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Հայտերի ընդունումը բաց է։ Դիմելու համար սեղմեք այստեղ։ 

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Հեռ.՝ +39 041 5937242 
Էլ․հասցե: info@artelagunaprize.com  


This opportunity has expired. It was originally published here:

http://www.artelagunaprize.com/

Similar Opportunities


Disciplines

Arts

Arts, Architecture, Design, Film, Music and Photography

Creative Arts

Fine Art

Graphic Design

Opportunity Types

Competition

Eligible Countries

International

Event Types

Contest