11-12-րդ դասարանների աշակերտների ընդունելություն Գլոբալ Բրիջ ավագ դպրոցում

Publish Date: May 21, 2015

Շարունակելով երիտասարդներին համախմբել զարգացման գաղափարի շուրջ՝ Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնը պաշտոնապես հայտարարում է «Գլոբալ Բրիջ Ավագ դպրոց»- ի բացման մասին:

Դպրոցը գործելու է ուսումնական բարձր չափանիշներով: Օժտված լինելով աշխատանքային մեծ փորձով՝ ուսուցիչները կապահովեն պատշաճ գիտելիքների յուրացումը: Դասարաններում ընդգրկվելու են 10-12 աշակերտ, որը հնարավորություն կընձեռի յուրաքանչյուր աշակերտին տալ առավելագույն ուշադրություն: Անհրաժեշտության դեպքում աշակերտները պատրաստվում են SAT, IELTS կամ TOEFL քննություններին: Բացի այդ` մեր կրթական խորհրդատուները ուսանողներին կօգնեն ընդունվել(դիմել)հայաստանյան կամ արտասահմանյան բուհեր:

Գլոբալ Բրիջ ավագ դպրոցի նպատակն է աշակերտին ապահովել բոլոր անհրաժեշտ տեսական և փորձնական գիտելիքներով:

Ընդունելության համար պետք է հանձնելհետևյալ քննությունները`

  • հայերեն(գրավոր)
  • անգլերեն լեզու(գրավոր)
  • մաթեմատիկա(գրավոր)
  • հարցազրույց

2015 թվականի սեպտեմբերից մեկնարկվող դասարաններում ընդգրկվելու համար արդեն կարող եք գրանցվել՝ այցելելով «ԳլոբալԲրիջ» ավագ դպրոց երկուշաբթիից շաբաթ` 10:00-ից 18:00:

Similar Opportunities


Host Countries

Armenia