Tumo Center for Creative Technologies  Follow

ԹՈՒՄՈ Լաբորատորիաների ինքնուսուցման ծրագրի վերաբերյալ հարցում

Publish Date: Jul 09, 2020

Թումո Լաբորատորիաները ներկայացնում են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կրթական ուղղությունը։ Լաբորատորիաներն իրականացնում են եզակի մեթոդաբանությամբ մշակված անվճար նախագծեր, որոնք նախատեսված են 18 տարին լրացած ու կիրառական գիտություններով, տեխնոլոգիաներով և ինժեներիայով հետաքրքրված ուսանողների, երիտասարդ մասնագետների համար:

Այս ուսումնասիրությամբ Թումո լաբորատորիաների թիմը նպատակ ունի պարզել՝
- ուսանողների ու երիտասարդ մասնագետների կարիքները, որպեսզի կարողանա մշակել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան գիտելիքներ և հմտություններ ուսուցանող նախագծեր,
- ներկայիս կրթական և կարիերայի զարգացման ուղիներն ու հիմնական խոչընդոտները, որոնց հանդիպում են երիտասարդները:

Ձեր յուրաքանչյուր պատասխան կարևոր է ծրագրի համար՝ բարելավումներ իրականացնելու գործընթացում: Նշենք, որ պատասխաններն ուսումնասիրվելու են ընդհանրացված տեսքով:

Հարցմանը կարող եք մասնակցել այստեղ

Similar Opportunities