Armenian Young Lawyers Association (AYLA)  Follow

Ծրագրի օգնականի թափուր աշխատատեղ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայում

Publish Date: Aug 27, 2015

Deadline: Sep 15, 2015

Ծրագրային օգնականի աշխատանքի նկարագրություն

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ իրականացնում է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը, որը սկսվել է 2014 թվականի սկզբին և կավարտվի 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագրային օգնականի թափուր տեղի համար կազմակերպությունը փնտրում է համապատասխան որակավորումներ ունեցող մասնագետի:

Պարտականություններ

- ծրագրային 3 ուղղություններով կատարվելիք աշխատանքներում ծրագրի ղեկավարի հանձնարարությունների կատարում, մասնավորապես՝ ծրագրի ղեկավարի հանդիպումների կազմակերպում, հեռախոսազանգերի գրանցում

- միջոցառումների կազմակերպում

- գործնական նոր կապերի ստեղծում և նոր ֆոնդերի (ֆինանսական միջոցների) հայթայթում

- ծրագրային կայքի աշխատանքների կազմակերպում

- բանավոր և գրավոր թարգմանություններ` հայերենից անգլերեն, անգլերենից հայերեն, հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն լեզուներով

- ծրագրի ղեկավարի կողմից ծրագրի շրջանակներում տրված այլ հանձնարարությունների կատարում:

Պաշտոն՝ Ծրագրային օգնական

Տևողություն՝ երկարաժամկետ

Աշխատանքային վայրը՝ Երևան

Աշխատանքային օրերը և ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ 09:00-18:00, ընդմիջում՝ 13:00-14:00

Պահանջներ

- բարձրագույն կրթություն (լեզվաբանական կամ հանրային կառավարման կամ իրավաբանական ոլորտների կրթությունը նախընտրելի է)

- նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ ոչ կառավարական և/կամ միջազգային կազմակերպություններում

- հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն

- համակարգչային հմտություններ (Excel, Word and Power Point)

- գործնական նոր կապեր ստեղծելու և դրամաշնորհների դիմելու հմտություններ

- թիմային աշխատանքի կարողություններ

- աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատելու կարողություն:

Աշխատավարձի մասին

Ծրագրային օգնականի աշխատավարձը կկազմի մոտ 225 000 ՀՀ դրամ (ներառյալ պետական հարկերը և պարտադիր այլ վճարումները): Աշխատավարձը կվճարվի բանկային փոխանցման միջոցով:

Հայտերի ներկայացման կարգը

Հետաքրքրված անձինք կարող են մինչև սույն թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ, ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ) հետևյալ հասցեին՝ ayla@ayla.am: Խնդրում ենք նամակի առարկան նշել «Ծրագրային օգնական»: Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Միայն երկրորդ՝ գրավոր փուլ անցած դիմողները, կհրավիրվեն թեսթային աշխատանքների: Լավագույն արդյունքներ ցուցաբերած դիմողները կհրավիրվեն հաջորդ՝ բանավոր փուլին:

Կազմակերպության մասին

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1995թ.-ին: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ստեղծման հիմնական նպատակն էր համախմբել նոր սերնդի իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը, որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն: Աշխատելով իրավական ոլորոտում Կազմակերպությունն իրականացնում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության http://ayla.am/ պաշտոնական կայքում:

Ծրագրի մասին

Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում: Ծրագրի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ ծրագրային http://iravaban.net/eu-project կայքում:


This opportunity has expired. It was originally published here:

http://iravaban.net/95359.html

Similar Opportunities