Նախագծողի աշխատանք «Ar & Ar» ընկերությունում

Publish Date: Jul 14, 2015

ՊԱՇՏՈՆԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Ընդհանուր դրույթներ

  • Նախագծողը համարվում է մասնագետի  պաշտոն,
  • Նախագծողը նշանակվում  և ազատվում է պաշտոնից  ընկերության  տնօրենի հրամանով,
  • Նախագծողը   անմիջականորեն ենթարկվում է  փոխտնօրենին, տնօրենին

Հիմնական պարտականությունները

  • Ըստ հաճախորդի պատվերի պատրաստում է Ջեռուցման, օդափոխության, հովացման համակարգերի նախագծեր,
  • Եթե ընկերությունն իրականացնում է շինարարական աշխատանքներ հաճախորդի նախագծով՝ իրականացնում է այդ նախագծի քննություն, ստուգում է դրա կենսունակությունը
  • Կազմում է պրոյեկտի ծավալաթերթիկը, որը փոխանցում է նախահաշիվներ կազմող աշխատակցին,
  • Ըստ պահանջի իրականացնում է նոր արտադրանքի, սարքավորումների նախագծում,
  • Իրականացնում է պրոյեկտի գծագրի հետ կապված բանակցություններ պատվիրատուի հետ,
  • Ըստ անհրաժեշտության մասնակցում է պատվիրատուի հետ պարբերական հանդիպումների,
  • Ըստ անհրաժեշտության իրականացնում է փոփոխությունների ամրագրում գծագրում,
  • Եթե նախագծերում օգտագործվող սարքավորումը պետք է արտադրվի գործարանում, գործարան է փոխանցում դրա հատակագիծը,
  • Իրականացնում է պրոյեկտի հեղինակային վերահսկողություն, հաստատված պարբերականությամբ իրականացնում է պարբերական շրջայցեր շին հրապարակ,
  • Հաստատված պարբերականությամբ ներմուծման մասնագետին է տրամադրում պրոյեկտներում օգտագործվող ներմուծվող սարքավորումների քանակներն ու ժամկետները,
  • Մասնակցում է աշխատանքների տարբեր փուլերում հայտնաբերված թերությունների վերացման աշխատանքներին՝ նախագծային խորհրդատվության կարգով,
  • Ըստ անհրաժեշտության, մատուցում է խորհրդատվություն Աշխղեկներին և Սպասարկման ծառայության աշխատակիցներին:

Հիմնական որակները

  • հաղորդակցման հմտություններ 
  • վերլուծելու ունակություն
  • համագործակցություն ստեղծելու ունակություն 
  • հետևողականություն
  • թիմային աշխատանքի հմտություն 
  • ժամանակին որոշումների կայացում և խնդիրների լուծում

Պաշտոնի համար անհրաժեշտ որակավորումը և ունակությունները

  • Հմտություններ - MS office, Internet, 1C, Autocad
  • Կրթության/ Որակավորում/ - Վկայականներ Բարձրագույն, նախընտրելի է մագիստրոսի աստիճան
  • Աշխատանքային փորձ - Առնվազն 2 տարի

Աշխատանքին դիմելու համար ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV) hr@ar-ar.am էլեկտրոնային հասցեին:

Similar Opportunities