Julian Cochran Foundation  Follow

Cochran-ի անվան դաշնամուրային միջազգային մրցույթ 2017

Publish Date: Nov 10, 2016

Deadline: Nov 30, 2016

Բացառիկ երաժշտություն - բացառիկ փիլիսոփայություն - բացառիկ մրցույթ

Cochran-ի անվան դաշնամուրային միջազգային մրցույթը ամենամյա, նորարարական, առցանց երաժշտական մրցույթ է: Ժամանակակից թվային տեխնոլոգիաների միջոցով մրցույթի կազմակերպիչները ամեն տարի ստանում են բազմաթիվ հայտեր տարբեր ազգությունների և տարբեր ֆինանսական կարգավիճակում գտնվող մարդկանց կողմից:

Մրցույթի բացառիկ փիլիսոփայությունը իր նորարարական գնահատման համակարգն է, որը ժյուրիին հնարավորություն է տալիս մասնակիցներին դատել ըստ երաժշտական ճաշակի, երևակայության՝ անկախ իրենց տարիքից և ծագումից:

Այս ինքնատիպ գնահատման համակարգը, որը ներառում է հետադարձ կապ ու մենթորություն, դաշնակահարներին իրենց միջազգային կարիերան կերտելու նոր հնարավորություններ է ընձեռում: Արժեքները, որոնք ընկած են այս փիլիսոփայության հիմքում, անձնավորում է ավստրալացի կոմպոզիտոր Ջուլիան Կոքրանն իր երաժշտությամբ։ Հենց նա էլ դարձել է այս մրցույթի հիմնական ոգեշնչման աղբյուրը:

Կանոններ

  • առցանց մրցույթ,(առանց ճանապարհային և կեցության ծախսերի)
  • անվճար մասնակցություն,
  • մեկ փուլ (մասնակիցները պետք է ուղարկեն իրենց կատարումների տեսանյութերը),
  • չկա ուղիղ հեռարձակում (որոշումը ընդունվում է տեսաձայնագրությունների հիման վրա),
  • չկա տարիքային սահմանափակում,
  • կարող են մասնակցել դաշնակահարներ ամբողջ աշխարհից։

Երաժշտացանկ

  • Ջուլիան Կոքրանի Ձեր նախընտրած 15-20 րոպե տևողությամբ որևէ ստեղծագործություն,
  • 15-20 րոպե տևողությամբ  Ձեր նախընտրած ստեղծագործություն
  • 30-40 րոպե նկարահանման ընդհանուր ժամանակ։

Մրցանակներ

Հաղթողը կարժանանա հետևյալ մրցանակներին՝

  • երաժշտական ալբոմ, որը կձայնագրվի Վարշավայում (ճանապարհածախսը դեպի Վարշավա, կեցուցթյան, սննդի, ներքին տեղափոխությունների, վիզայի և ապահովագրության ծախսերը կհոգան կազմակերպիչներ)
  • ձայնասկավառակի թողարկում,
  • լուսանարների շարք և գովազդային հոլովակ։
  • մեկ տարվա կրթաթոշակ Jadwiga Śmieszchalska-ի հետ ուսումնասիրություն իրականցնելու համար,
  • վեբ-կայք՝ հատուկ մրցույթի հաղթողի համար,
  • անլար ձայնագրող բարձրախոս Mikme-ի կողմից,
  • ամբողջական մրցանակի արժեքը կազմում է գրեթե 20000 եվրո + այլ պրոմո համերգներ։

Հատուկ մրցանակներ

  • Կոքրանի ստեղծագործության լավագույն կատարման համար - դաշնամուրի նստարան Hidrau Model-ի կողմից
  • Կոքրանի ստեղծագործության լավագույն կատարման համար - անլար ձայնագրող բարձրախոս Mikme-ի կողմից,
  • Պատվավոր մրցանակներին արժանացած մասնակիցները հնարավորություն կունենան  Rafi Gokay Wol-ի եվ Gustav Alink-ի մենթիները լինելու։

Ընտրություն

  • ժյուրիի անդամները միայն ստանում են մասնակիցների  ID համարները. նրանց տարիքը, ազգությունը, անուն-ազգանունները պարզ չեն մինչև արդյունքների հայտարարվելը,
  • չկա գլխավոր ժյուրի,
  • ժյուրիի բոլոր անդամները աշխատում են միմյանցից անկախ,
  • ժյուրիի անդամները չեն հանդիպում,
  • չկա հաղորդակցական կապ ժյուրիի անդամների միջև,
  • հաղթողը ընտրվում է ընդհանուր բալերով,
  • ժյուրիի անդամները կենտրոնանում են նորարարության եվ կատարողականության հարստության, ինչպես նաև երաժշտական զգայունության վրա,
  • հետադարձ կապ յուրաքանչյուր դաշնակահարի համար ժյուրիի անդամների հետ,
  • յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունի խոսել իր ներկայացման մասին ժյուրիի անդամների հետ Skype-ի միջոցով

Գրանցումը բաց է 2016 թ․ հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 30-ը։

Տեսանյութերի վերբեռնման վերջնաժամկետն է 2017 թ․ սեպտեմբերի 30-ը։

Արդյունքները կհայտարարվեն 2017 թ․ նոյեմբերի 29-ին։

2018 թ․ մարտին տեղի կունենան CD-ի ձայնագրությունները։ 2018 թ․ հունիսին կթողարկվի ձայնասկավառակը, իսկ 2018 թ․ վերջին տեղի կունենան պրոմո համերգները։

Հետադարձ կապ

Maciej Harla: mharla@cochranpianocompetition.com


This opportunity has expired. It was originally published here:

http://www.cochranpianocompetition.com/

Similar Opportunities


Disciplines

Music

Opportunity Types

Competition

Prize

Eligible Countries

International

Event Types

Contest