Աշխատանք Երևանում Լեհաստանի դեսպանատանը

Publish Date: Sep 25, 2015

Deadline: Oct 02, 2015

Երևանում Լեհաստանի դեսպանությունը փնտրում է աշխատակից հյուպատոսական բաժնում թափուր աշխատանքային տեղի համար:

Թեկնածուները պետք է բավարարեն հետևյալ պայմանների`

  • գերազանց տիրապետեն թե´ բանավոր, թե´ գրավոր լեհերենին և հայերենին, այն մակարդակում, որը թույլ է տալիս կատարել փաստաթղթերի, իրավաբանական տեքստերի, ինչպես նաև հյուպատոսական հայտագրերի թարգմանություններ;
  • համակարգչային գերազանց գիտելիքներ (MS Office-ի փաթեթ);
  • ցուցաբերի բարեխղճություն, ունակություն աշխատելու սթրեսային պայմաններում, լինի շփվող և ճկուն;
  • ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Դիմում-հայտերը ներկայացնելու համար անհրաժեշտ է ուղարկել լուսանկարով կենսագրություն (CV)` լեհերենով, ռուսերենով կամ անգլերենով, ինչպես նաև դիմումը հիմնավորող նամակ: Դիմում-հայտերն անհրաժեշտ է ուղարկել դեսպանության էլեկտրոնային հասցեին` erewan.amb.sekretariat@msz.gov.pl, կամ անձամբ ներկայացնել փաստաթղթերի փաթեթը Երևանում ԼՀ դեսպանություն` Հանրապետության փող. 44ա հասցեով, մինչ 2015թ-ի հոկտեմբերի 2-ը:

Տեղեկացնում ենք, որ միայն ընտրված մասնակիցների հետ է դեսպանությունը կապ հաստատելու:


This opportunity has expired. It was originally published here:

http://www.erywan.msz.gov.pl/hy/news/announcements/vacancy_consular_section_assistant

Similar Opportunities