Ռոման Սմբատյանը պաշտպանել է թեկնածուական ԻԻՀ Սպահանի համալսարանում

Publish Date: Apr 26, 2010

Ռոման Սմբատյանը ՀՀ և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև կնքված կրթական պայմանագրի շրջանակներում 2005-2010 թթ. գործուղվել է Սպահանի համալսարան ասպիրանտական կրթություն ստանալու: 2005թ. հունվարին ընդունվել է Սպահանի համալսարանի Գրականության և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի պատմության ամբիոն` որպես ասպիրանտ (PhD)` Իրանի իսլամական շրջանի պատմություն մասնագիտացմամբ:
2010 թ. հունվարի 18-ին պաշտպանել է գիտական ավարտաճառ՝ «Կովկասի դերը Նադիրյան Իրանի քաղաքականության մեջ» թեմայով և ստացել է գիտությունների թեկնածուի-դոկտորի (PhD) գիտական աստիճան վերոնշյալ մասնագիտացմամբ: Վերադառնալով Հայաստան՝ անցել է աշխատանքի ԵՊՀ Իրանագիտության ամբիոնում` որպես ասիստենտ: Իրանում տրված գիտական աստիճանի վկայականը համապատասխանեցվել է ՀՀ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանին ՀՀ ԲՈՀ-ի 2010 թ. ապրիլի 12-ի որոշմամբ:

Similar Opportunities