Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամում (ԳԿՀԱՀ/ANSEF) տեղի են ունեցել կազմակերպչական և կառուցվածքային փոփոխություններ

Publish Date: Sep 09, 2020

Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության  հայկական ազգային հիմնադրամի  նորաստեղծ Խորհրդատվական խորհուրդը նոր շունչ կահաղորդի հիմնադրամի գործունեությանը

Նյու Յորք, Քսան տարի առաջ Հայկական սփյուռքում ապրող մի խումբ նշանավոր գործիչներ պրոֆեսոր Երվանդ Թերզյանի գլխավորությամբ միահամուռ ուժերով ստեղծեցին Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ/ANSEF)։ Հիմնադրամի ստեղծման նպատակն էր աջակցել հայ գիտնականներին, որոնք ջանք չէին խնայում նորանկախ հանրապետությունում իրենց անձնվեր գործը շարունակելու համար։ 

ԳԿՀԱՀ-ի համար որպես մոդել ծառայել են արևմուտքում գործող  հիմնադրամները, ինչպիսին է օրինակ Գիտության ազգային հիմնադրամը (National Science Foundation): Այդ մոդելները հետագայում ադապտացվել են մեր պահանջներին ու կարիքներին։  Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցության և  բազմաթիվ անհատների առատաձեռնության շնորհիվ ԳԿՀԱՀ-ը ավելի քան 3 միլիոն դոլարի դրամաշնորհ է տրամադրել 2,500 հայ գիտնականներին՝  հետազոտական գործունեություն իրականացնելու համար։ Դրամաշնորհների միջոցով բազմաթիվ նորարարական հետազոտություններ են իրականացվել ֆիզիկայի, ճարտարագիտության, բնական ու հումանիտար գիտությունների, սոցիոլոգիայի բնագավառներում։ Այդ հետազոտությունների մասին հազարավոր հոդվածներ են գրվել արևմտյան տարբեր լրագրերում։ 

ԳԿՀԱՀ-ի 20 տարիների գործունեության ընթացքում մենք ականատես ենք եղել, թե ինչպես է մեր հանրապետությունը պայքարող երկրից վերափոխվում ժամանակակից և գիտելիքահեն տնտեսություն ունեցող պետության։  Այս գործընթացներին զուգահեռ փոխվել են նաև գիտնականների և հետազոտողների պահանջները, իսկ ԳԿՀԱՀ -ը միշտ պատրաստ է եղել հաղթահարելու նոր մարտահրավերները։   Այսօր ԳԿՀԱՀ -ը հայ ակադեմիական կյանքում և հատկապես երիտասարդ գիտնականների շրջանում, հիրավի, ամենահեղինակավոր դրամաշնորհային ծրագրերից մեկն է:  

ԳԿՀԱՀ-ի հիմնադիրների (այդ թվում՝ Երվանդ Թերզյանը, որը իր կյանքի վերջին  հինգ տարիներին եղել է հիմնադրամի շարժիչ ուժը) ստեղծած ժառանգությունը պահպանելու նպատակով ձևավորվել է Խորհրդատվական խորհուրդ։  Խմբի կազմում ներգրավված են լինելու նշանավոր գործիչներ, գիտնականներ և աջակիցներ, որոնք հանդես են գալու որպես ԳԿՀԱՀ-ի Գործադիր խորհրդի խորհրդատուներ։ 

Այս նորարարության շնորհիվ Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի գործունեությունը կդառնա ավելի ճկուն, ինչն իր հերթին թույլա կտա ավելի արագ կիրառել Հայաստանի և Հայկական սփյուռքի գիտնականների ներդրումը գիտական ոլորտում: 

Նոր Խորհրդատվական խորհրդի կազմում ներգրավված են ՀՕՖ-ի Տնօրենների խորհրդի անդամներ Արմեն Ավանեսյանսն ու Լին Դադուրյան-Բարսամյանը, ԳԿՀԱՀ-ի հիմնադիրներ բ․գ․թ․ Արամ Չոբանյանը,  գիտությունների թեկնածու Վարդան Գրեգորյանը, բ․գ․թ․ Կարապետ Ենոքյանը, գիտությունների թեկնածու Դավիթ Նաջարյանը և Երվանդ Զորյանը:  ԳԿՀԱՀ-ի ի համահիմնադիրների միաձայն որոշմամբ՝ կազմակերպությունն այսուհետ կրելու է հիմնադիր-նախագահի անունը, այսինքն՝ Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամ (ԳԿՀԱՀ)։ 

Նոր Խորհրդատվական խորհրդի անդամների գործունեությունը ամրապնդելու է հիմնադրամի երկարատև հաջողությունը։ Նրանց գիտելիքը, փորձը և հասարակական դերը անգնահատելի են լինելու ԳԿՀԱՀ -ի առաքելության իրագործման մեջ՝ բարձրացնելով հիմնադրամի մասին իրազեկվածության աստիճանը ԱՄՆ-ում ու ողջ աշխարհում։ Առաջիկայում կընդլայնվի Խորհրդատվական խորհրդի կազմը, կմիանան նոր անդամներ: ԳԿՀԱՀ -ի Գործադիր խորհուրդը կշարունակի իր առօրյա գործառույթները և նոր ուղղություններ կնախանշի Հայաստանի համար՝ գիտության մեջ օրեցօր փոփոխվող պահանջներին համահունչ լինելու համար։  

Ներկայում ԳԿՀԱՀ-ի Գործադիր խորհրդի կազմում ներգրավված են համանախագահներ Աշոտ Պապոյանը, պրոֆեսոր և գիտությունների թեկնածու Վաչե Սահակյանը, պրոֆեսորներ Լերնա Էկմեկչիօղլուն, Ռուբեն Մինասյանը, Աննա Օհանյանը, Լիլիթ Եղիազարյանը և ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի՝ ԳԿՀԱՀ -ի համակարգող Էդուարդ Կարապետյանը։ 

Գործադիր խորհուրդը նույնպես կարող է ընդլայնվել և ներառել մասնագետներ գիտության և կրթության տարբեր բնագավառներից։ Նոր անդամների մասին տեղեկատվությունը կհրապարակվի նրանց՝ խմբում անդամագրվելուն պես:  

ԳԿՀԱՀ–ին աջակցելու համար կարող եք այցելել www.ansef.org կամ www.farusa.org/ansef պաշտոնական էջերը: Մանրամասների համար կարող եք գրել far@farusa.org էլ. հասցեին: 

Similar Opportunities