«Անդրոիդ» համակարգով աշխատող հեռախոսների հայաֆիկացում

Publish Date: Oct 03, 2010

Ներկայումս «Անդրոիդ» համակարգով աշխատող հեռախոսները հայաֆիկացված չեն և  հայերեն տառերի փոխարեն քառակուսիներ են ի հայտ գալիս։ Այս հարցը բարձրացված է Գուգլի համակարգում՝ պահանջելով «Անդրոիդ» համակարգի հայաֆիկացում։

«Անդրոիդ» համակագի հայաֆիկացման հարցում ձեր ներդրումն ունենալու համար խնդրում ենք բոլորիդ այցելել հետևյալ կայքէջնhttp://code.google.com/p/android/issues/detail?id=4230 ու քվեարկել հօգուտ հայերենի։ Այս հարցի համար քվեարկելու համար, պետք է սեղմել “Issue 4230” ձախ կողմում գտնվող աստղի վրա ու սպասել մինչև այն դեղնի։ Եթե դուք արդեն քվեարկել եք, ապա պետք չէ նորից սեղմել։ Դեղին աստղի վրա նորից սեղմելու պարագայում այն կսպիտակի ու ձեր ձայնը չի հաշվառվի։

Քվեարկելու համար անհրաժեշտ է ունենալ գուգլ համակարգի գրանցում։

Արաբերեն ու եբրայերեն լեզուներն ունեին նույն խնդիրը, սակայն նմանատիպ քվեարկության արդյունքում հարցը լուծվել է։

Խնդրում ենք լինել ակտիվ։

Similar Opportunities