Alfa Pharm CJSC  Follow

Աշխատանք - Աշխատակիցների (դեղագետների) հավաքագրման և ուսուցման մենեջեր, Ալֆա-Ֆարմ

Publish Date: Nov 21, 2016

Deadline: Dec 02, 2016

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

 

և լրացնել համապատասխան դաշտեր

ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ/ԴԵՂԱԳԵՏՆԵՐԻ/ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵՆԵՋԵՐ

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու, ակտիվ ու եռանդուն ուսուցման մենեջերի, ով զբաղվելու է դեղատներում նոր կադրերի ներգրավմամբ, վերապատրաստմամբ և գնահատմամբ, ինչպես նաև աշխատուժի մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմամբ

Աշխատանքային պարտականություններ`

  • Զբաղվում է դեղատնային ցանցում նոր կարդրերի ներգրավմամբ, մասնագիտական ուսուցմամբ և վերապատրաստումներով
  • Կազմակերպում և իրականացնում է հարցազրույցներ, ընտրում է դեղատնային ցանցի համար համապատասխան թիրախային խմբեր
  • Հիմնվելով դեղագետների և դեղագործների մասնագիտական պահանջների վրա՝ կազմում է համապատասխան թեստեր, իրականացնում է դիմորդների նախնական դիտարկում և գնահատում,
  • Մշակում, կազմակերպում և իրականացնում է նախնական դիտարկման փուլն անցած անձանց մասնագիտական վերապատրաստման և զարգացման ծրագրեր՝ կիրառելով անհատական և խմբային մեթոդներ՝ թրեյնինգներ, կոնֆերանսներ և խորհրդակցություններ
  • Կազմակերպում և կոորդինացնում է դեղագետների/դեղագործների դեղատնային պրակտիկան, մշտապես ապահովում է պահեստային աշխատողների բազան՝ անհրաժեշտության դեպքում դեղատնային ցանցին արագ աշխատակիցներով ապահովելու համար,
  • Պլանավորում և իրականացնում է դեղատնային ցանցի աշխատակիցների գնահատման գործընթացը՝ համաձայն կազմակերպությունում հաստատված ժամանակացույցի, ինչպես նաև օժանդակում է դեղատնային ցանցի տարածքային մենեջերներին՝ աշխատակիցների գնահատման և կարողությունների զարգացման հարցում
  • Մշակում և ներդնում է դեղատնային ցանցի աշխատակիցների գնահատման ընթացակարգեր և դրանց գործունեությունն ապահովող փաստաթղթեր՝ ձևանմուշներ, թեստեր, գնահատման ձևեր և այլն,
  • Կազմակերպում և իրականացնում է աշխատակիցների մասնագիտական ուսուցման անհրաժեշտության գնահատումը, դեղատնային ցանցի տարածքային մենեջերների հետ իդենտիֆիկացում է աշխատակիցների վերապատրաստման կարիքները, գնահատում է աշխատակիցների զարգացման անձնական կարիքները, օժանդակում է կարիերայի զարգացման հարցերում,
  • Վերլուծում, մշակում ու ներդնում է ներքին մասնագիտական ուսուցման և զարգացման համակարգեր, կազմում է թրեյնինգների հստակ ծրագիր՝ ելնելով ընկերության առաջնային նպատակներից և խնդիրներից,
  • Կազմում է դեղագիտական/դեղագործական թրեյնինգների իրականացման տարեկան պլան՝ հստակ ժամանակացույցով
  • Կազմակերպում է ուսուցման գործընթացի փաստաթղթային ապահովումը՝ ձևաթղթերի մշակում ու ներդնում, թրեյնինգների բովանդակության մշակում, ինչպես նաև պատրաստում է պրեզենտացիաներ և վարում է բուն թրեյնինգները,
  • Ուսումնասիրում է թիրախային՝ դեղագործական որակավորում տրամադրող ուսումնական հաստատությունները, համագործակցում է նրանց հետ նոր աշխատակիցների ներգրավման և պրակտիկաների կազմակերպման հարցերով,
  • Իրականացնում է աշխատակիցների կողմից անցած ուսուցման ծրագրերի արդյունավետության գնահատում
  • Մասնակցում է աշխատակիցների մոտիվացիոն սխեմաների մշակման գործընթացին՝ աշխատակիցներին ոգևորելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով,
  • Նոր ընդունվող աշխատակիցների հետ, ինչպես նաև տարեկան ժամանակացույցով նախատեսված գրաֆիկով դեղատների աշխատակիցների հետ վարում է թրեյնինգներ` սպասարկման, վաճառքների, դեղատնային գործառույթների, կոնֆլիկտների կառավարման, ապրանքագիտության, ժամանակի պլանավորման, համակարգչային հմտությունների զարգացման, ինչպես նաև այլ soft հմտությունների զարգացման ուղղությամբ,
  • Մասնակցում է կազմակերպության կորպորատիվ մշակույթի մշակման և զարգացման աշխատանքներին, իրականացնում է կորպորատիվ մշակույթի, ոգու, թիմային արժեքների /teambuilding/ ձևավորմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը  

Պահանջվող որակավորում`

  • Բարձրագույն դեղագիտական կրթություն
  • Դեղագիտական/դեղագործական ոլորտում աշխատանքային փորձ,
  • Թրեյնինգներ և սեմինարներ կազմակերպելու և վարելու փորձ,
  • Մարդկանց հետ տարբեր իրավիճակներում շփվելու և աշխատելու միջանձնային հմտություններ,
  • Հաղորդակցման գրավոր և բանավոր գերազանց հմտություններ,
  • Բանակցելու և խնդիրներ լուծելու, ազդեցիկ ներկայացման հմտություններ,
  • Որակական և քանակական վերլուծություններ իրականացնելու ունակություններ,
  • Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման
  • Թիմերի կառուցման, մոտիվացման, առաջնորդման և աշխատանքի մեջ ներգրավելու ունակություն
  • Զարգանալու, սեփական գիտելիքները և ունակությունները կատարելագործելու պատրաստակամություն,
  • Պրեզենտացիաներ, ուսուցման այլ դիդակտիկ միջոցներ պատրաստելու և կիրառելու ունակություն:

«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն իր աշխատակիցներին առաջարկում է՝

  • կայուն աշխատանք,
  • մրցունակ աշխատավարձային և բոնուսային փաթեթ` հիմնված մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա,

  •  

    մասնագիտական աճի (որակավորման բարձրացման դասընթացներ) և կարիերայի անընդհատ զարգացման հնարավորություններ:

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

 

և լրացնել համապատասխան դաշտերը։

Similar Opportunities


Disciplines

Management

Host Countries

Armenia