IDeA հիմնադրամը հրավիրում է գիտնականներին, որպես կամավոր միանալու Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (FAST - Fund for Armenian Science and Technology) ձևավորման աշխատանքներին:
FAST-ի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ գործարար և բարեգործ Ռուբեն Վարդանյանի հարցազրույցից։
Այս մասշտաբային նախաձեռնությունը միտված է Հայաստանի գիտատեխնիկական ներուժի բացահայտմանն ու ամբողջական օգտագործմանը: Ներկայում նախաձեռնությունը մշակման փուլում է և մենք հրավիրում ենք ձեզ միանալ այս գործընթացին: Դուք հնարավորություն ունեք ձեր գիտելիքն ու փորձը օգտագործել՝ ներդնելով Ձեր ջանքերը FAST-ի կայացման գործում։
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են իրենց հետաքրքրությունը հիմնավորող երկտող և CV ուղարկել t.gevorgyan@idea.am : Դիմումները ընդունման վերջնաժամկետն է հունվարի 15։