British Council Armenia  Follow

Ակադեմիական IELTS թեստի նախապատրաստական նոր դասընթաց, Երևան

Publish Date: May 13, 2016

Event Dates: from May 23, 2016 12:00 to Jun 30, 2016 12:00

Ակադեմիական IELTS թեստի նախապատրաստական դասընթաց

Բրիտանական խորհուրդն ընդունում է ակադեմիական IELTS թեստի նախապատրաստական երկրորդ դասընթացի մասնակցության հայտեր: Դասընթացները մեկնարկում են մայիսի 23-ին և 24-ին: 34 ժամ (վեց շաբաթ) տևողությամբ դասընթացը կազմվել է` հաշվի առնելով թեկնածուների կարիքները և հնարավորություն տալով նրանց հավաքել առավելագույն միավորները:

Ի՞նչ դասընթաց է

Տևողություն
Ակադեմիական IELTS թեստի նախապատրաստական դասընթաց 34 ժամ (ընդհանուր վեց շաբաթ)

Նկարագրություն
Արագացված դասընթաց, որը ներկայացնում է թեստի կառուցվածքը և ձևը` կենտրոնանալով հմտությունների զարգացման և թեստը հանձնելու համար անհրաժեշտ գիտելիքների ձեռք բերման վրա:

Դասընթացի արժեքը
120,000 դրամ (մեկ ժամը սկսած 3500 դրամից)

Ժամանակացույց

Ակադեմիական IELTS թեստին նախապատրաստվելու դասընթացի տևողությունն է վեց շաբաթ:  Կարող եք դիմել հետևյալ ժամկետների համար:  

Առաջին տարբերակ

Դասընթացի օրերը
երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ

Դասընթացի ժամկետը
23 մայիսի, 2016 - 29 հունիսի, 2016

Տևողություն
6 շաբաթ

Դասընթացի ժամերը
18.30-20.30 

Երկրորդ տարբերակ

Դասընթացի օրերը
երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ

Դասընթացի ժամկետը
24 մայիսի, 2016 - 30 հունիսի, 2016

Տևողություն
6 շաբաթ

Դասընթացի ժամերը
երեքշաբթի և հինգշաբթի 18.00 –20.00
շաբաթ 14.00 – 16.00

Ինչպե՞ս գրանցվել դասընթացի համար: 

Հ.Գ. Խնդրում ենք հաշվի առնել, որ դասընթացին մասնակցելու համար դուք պետք է նախապես մասնակցեք լեզվի իմացության գնահատմանը:  Լեզվի իմացության գնահատումից և լեզվի իմացության ձեր մակարդակը որոշելուց հետո մենք կարող ենք խորհուրդ տալ, թե որ դասընթացին կարող եք մասնակցել: 

Դասընթացին մասնակցելու առաջարկն ստանալուց հետո գրանցման համար դուք պետք է կատարեք հետևյալ քայլերը:

  1. Լրացրեք գրանցման ձևաթուղթը: Դուք այն կարող եք լրացնել մեր գրասենյակում լեզվի իմացության գնահատման թեստից հետո, կամ  կարող եք ներբեռնել, լրացնել և ուղարկել մեզ: 
  2. Եթե գրանցվում եք լեզվի իմացության գնահատման թեստի օրը, ապա դասընթացի համար վճարումը պետք է կատարեք բանկային փոխանցմամբ երեք աշխատանքային օրվա ընթացքում և վճարման կտրոնն ուղարկեք Հաճախորդների սպասարկման գծով օգնական Օլգա Խալաթյանին` olga.khalatyan@britishcouncil.am:
  3. Եթե դուք գրանցվում եք ավելի ուշ, ապա գրանցման ձևաթուղթը վճարման կտրոնի հետ ուղարկեք Օլգա Խալաթյանին` olga.khalatyan@britishcouncil.am:   

Հ.Գ. Ժամանակին վճարումը չկատարելու դեպքում դուք չեք կարողանա մասնակցել դասընթացին: 

Ինչպե՞ս վճարել: 

Վճարումը կարող եք կատարել միայն բանկային փոխանցմամբ: Մեր տվյալներն են`

HSBC Bank Armenia

001-146026-050

Պատճառը` Վճարում IPC-ի համար (անուն ազգանուն) կողմից

 Գրանցման ձևը և վճարման կտրոնն ուղարկելուց հետո դուք կստանաք մասնակցության հաստատում: 

Ինչո՞ւ պատրաստվել թեստին Բրիտանական խորհրդի օգնությամբ

Դասընթացին մասնակցելով` Դուք
• կսովորեք թեստի կառուցվածքը և ձևը;
• կսովորեք թեստը հանձնելու ռազմավարությունն առավելագույն արդյունք տանալու համար;
• կսովորեք պրոֆեսիոնալ ուսուցչի մոտ, ով մասնակցել է Բրիտանական խորհրդի դասընթացներին և գիտի ամեն ինչ IELTS քննության մասին;
• կտիրապետեք այն հմտություններին, որոնք անհրաժեշտ են թեստի տաբեր բաժինները հանձնելու համար;
• կստանաք պրոֆեսիոնալ ուսուցչի կարծիքը ձեր առավելությունների և բարելավման կարիք ունեցող հմտությունների վերաբերյալ;
• կծանոթանաք Բրիտանական խորհրդի` IELTS թեստին նախապատրաստվելու առցանց նյութերին:

Ո՞վ է անցկացնում դասընթացը և որտե՞ղ

Դասընթացն անցկացնում և կազմակերպում է Բրիտանական խորհուրդը:

Դասընթացը կանցկացվի հետևյալ հասցեում`
Ալեք Մանուկյան 13, Երևանի պետական մանկավարժական համալսարանի անգլիական բաժնի մասնաշենք, առաջին հարկ:

Further Official Information

Link to Original

Similar Opportunities


Disciplines

English Language

English Language and Literature

Foreign Languages and Literature

Language and Communication

Languages

Host Countries

Armenia

Event Types

Trainings