Կորուսյալ կայսրություն ֆոտոցուցահանդես

Publish Date: Apr 27, 2016

Event Dates: from Apr 29, 2016 03:00 to Apr 29, 2016 05:30

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան հրավիրում է ձեզ մասնակցելու Արևիկ Ծերունյանի ֆոտոցուցահանդեսին նվիրված Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին:  
«Կորուսյալ կայսրություն» խորագրոց ֆոտո ցուցահանդեսը տեղի կունենա սթ. ապրիլի 29-ին, ժամը 15.00-ն Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում (հասցեն՝ ք Երևան,Նալբանդյան 4/1):Մուտնք ազատ է: 
Ցուցահանդեսի մասին.
Ցուցահանդեսը, հեղինակի կողմից գրված ֆանտաստիկ վիպակի հիման վրա քանդակային անսամբլի լուսանկարների շնորհանդես է: Նպատակն էր վերաստեղծելժամանակին գոյություն ունեցող զորեղ հայոց կայսրությունը` արվեստի և մետաֆիզիկայի միջոցով: Ընդհանուր առմամբ, «Կորուսյալ կայսրություն» անսամբլը իրենիցներկայացնում է աշխատանքի հազարավոր ժամերի արգասիք և բազմապիսի քանդակագործական ձևերի մշակում:
Ներկայումս, քանդակային անսամբլը գտնվում է Միացյալ Նահանգներում, և, հետևաբար, ներկայացվում է լուսանկարների միջոցով:
Հեղինակի մասին.
Արևիկ Ծերունյանը ստացել է մագիստրոսի կոչում Բոստոնի Թաֆթս համալսարանի Թանգարանային արվեստի դպրոցից (ԱՄՆ): Ստացել է իր նախնական կրթությունըԵրևանի պետական լեզվաբանական համալսարանում, որին հաջորդել է Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրան, որի ընթացքում եղել է նաևփոխանակային ծրագրի ուսանող Մարսելի կերպարվեստների բարձրագույն դպրոցում (Ֆրանսիա):
Թաֆթս համալսարանի արվեստների դպրոցն ավարտելուց հետո, Արևիկ Ծերունյանը աշխատել է և ունեցել է անհատական ցուցահանդես Ամերիկայի հայկականգրադարան-թանգարանում, Բոստոն, ԱՄՆ:
Կից կարող եք գտնել միջոառման հայտարարությունը հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև միջոցառման նախնական օրակարգը: 

Ձեզ մասնակցության մասին մեզ տեղեկացնելու համար, խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով կամ միանալ մեր Ֆեյսբուքյան event-ին:

Similar Opportunities


Disciplines

Armenian Genocide

Arts

Photography

Host Countries

Armenia