Ընդունելություն Հայաստանի դիվանագիտական դպրոցում, Երևան

Publish Date: May 06, 2016

Deadline: Jun 27, 2016

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական  դպրոցը (Հայաստանի դիվանագիտական դպրոց) հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2016-17թթ. դասընթացի մասնակցության մրցույթ:                                                                   

Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիներ, ովքեր ունեն ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկով» սահմանված որակավորում:

* «Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկին»  «Ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին»  կարելի է ծանոթանալ դիվանագիտական դպրոցի կայքում:

Դասավանդման լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը: Նշված լեզուների գերազանց իմացությունը պարտադիր է: Դասերը վարում են ՀՀ ԱԳՆ բաձրաստիճան դիվանագետներ և արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ դասախոսներ:

Դասընթացը կմեկնարկի 2016թ. սեպտեմբերին և կավարտվի 2017թ. հուլիսին: Ուսումն անվճար է:                       

Պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ դիվանագիտական դպրոցի կայքից` http://www.diplomaticacademy.am/hy/admission կամ http://www.diplomaticschool.am/hy/admission հասցեներով:

Էլեկտրոնային եղանակով դիմումները գրանցած և պահանջվող փաստաթղթերը ներկայացրած դիմորդները 2016թ. հուլիսին կհրավիրվեն գրավոր քննության (միջազգային հարաբերությունների / արտաքին քաղաքականության վերաբերյալ թեմայով աշխատանք նշված երեք լեզուներով): Գրավոր քննությունը հաջողությամբ անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որը կարող է անցկացվել վերոնշյալ երեք լեզուներով: Լավագույն 27 դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու դասընթացին:

Ուսումնական ծրագիրը կազմված է տեսական և գործնական առարկաներից: Դասավանդվող առարկաներից ունկնդիրները կհանձնեն ընթացիկ քննություններ,որոնց արդյունքները, ավարտական քննության, հաճախումների և պրակտիկայի գնահատականների հետ, մաս կկազմեն հանրագումարային գնահատականի: Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան ավարտական վկայական: Լավագույն շրջանավարտները, ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, կարող են աշխատանքի ընդունվել ՀՀ ԱԳ նախարարությունում:

Դասընթացն անցկացվելու է Դիվանագիտական դպրոցում (Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք): Դասերն անցկացվելու են ամեն աշխատանքային օր:

Ընդունելության մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ս.թ.մայիսի 16-ից մինչև հունիսի 27-ը ներառյալ,

1) լրացնել էլեկտրոնային դիմում-հայտը http://admission.diplomaticacademy.am/ հասցեով, ապա

2) անձամբ հանձնել փաստաթղթերը ՀՀ դիվանագիտական դպրոց` Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք, Երևան 0010 հասցեով, յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ` ժ. 14.00-17.00:

Լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտության դեպքում դիմորդները կարող են դիմել ԱԳՆ դիվանագիտական դպրոց, 010583928 (ներքին` 221 և 253) հեռախոսահամարով կամ  j.beglaryan@diplomaticacademy.am  էլեկտրոնային հասցեով:

Similar Opportunities


Disciplines

Diplomacy

International Relations

Political Sciences

Opportunity Types

Scholarships

Host Countries

Armenia