Մրցույթ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար

Publish Date: May 17, 2016

Deadline: Jun 17, 2016

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ' արդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար:

Անհրաժեշտ պայմաններ

Ակադեմիայի Ռեկտորի պաշտոնը կարող է զբաղեցնել իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որն ունի իրավունքի բնագավառում առնվազն 10 տարվա աշխատանքային և մանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա ստաժ:

Դիմումի անհրաժեշտ փաստաթղթեր

Ռեկտորի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներառում է.

  1. դիմում՝ խորհրդի նախագահի անունով,
  2. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  3. դիմումատուի` բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
  4. դիմումատուի` իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
  5. դիմումատուի՝ իրավունքի բնագավառում առնվազն 10 տարվա աշխատանքային, ինչպես նաև մանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթղթեր (այդ թվում՝ աշխատանքային գրքույկից քաղվածք, պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են տվյալ աշխատանքում աշխատանքային պարտականությունները):

Հավակնորդները, ըստ հայեցողության, կարող են ներկայացնել նաև ինքնակենսագրություն, երաշխավորագիր-նամակներ, գործունեության ծրագիր (փակ և ստորագրված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո), ինչպես նաև ցանկացած այլ փաստաթուղթ, որը, իրենց կարծիքով, կարող է նշանակություն ունենալ ընտրության գործընթացում:

Ռեկտորի պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացվում է համարակալած և յուրաքանչյուր էջի հետնամասում դիմումատուի կողմից ստորագրված վիճակում:

Ժամանակացույց

Փաստաթղթերը կարող են ներկայացվել սույն թվականի մայիսի 17-ից հունիսի 17-ը՝ ժամը 18:00-ն՝ Արդարադատության ակադեմայի կադրերի բաժին (հասցե՝ 0054, ք.Երևան, Փիրումյանների 9):

Մրցույթը տեղի կունենա Արդարադատության ակադեմիայի շենքում սույն թվականի հունիսի 28-ին՝ ժամը 12:00-ին (հասցե՝ 0054, ք.Երևան, Փիրումյանների 9):

Հետադարձ կապ

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Արդարադատության ակադեմիա' (+374) 60 460079 հեռախոսահամարով:


This opportunity has expired. It was originally published here:

http://justiceacademy.am/#645

Similar Opportunities


Host Countries

Armenia